Լրահոս

26.07.2013 14:54


Հրապարակվել է Տարոն Մարգարյանի որոշման գործունեությունը կասեցնելու մասին փաստաթուղթը

Հրապարակվել է Տարոն Մարգարյանի որոշման գործունեությունը կասեցնելու մասին փաստաթուղթը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3723-Ա, 25 հուլիսի 2013թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 3661-Ա ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածով և նպատակ ունենալով ապահովելու Երևան քաղաքի ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին հանրային քննարկումների իրականացումը.
1. Կասեցնել՝ Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 19-ի <<Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին>> N3661-Ա որոշման գործողությունը:
2. Երևանի քաղաքապետի խորհրդական Ա. Գևորգյանին՝ կազմակերպել հանրային քննարկումների իրականացումը, ներգրավվելով Երևան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթների կազմակերպման և անցկացման մրցութային հանձնաժողովի անդամներին, տրանսպորտային ոլորտի մասնագետներին, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին և այլ անձանց և դրանց արդյունքներով ներկայացնել համապատասխան եզրակացություն:
3. Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 19-ի <<Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխա-դրումների վարձը վերանայելու մասին>> N3661-Ա որոշման գործողությունը կասեցնել մինչև դրա մեջ սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան, օրենքով սահմանված կարգով փոփոխություն(ներ) կատարելը:
4. Սահմանել, որ.
1) սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումներն իրականացվում են 1 ուղևորի համար 100 (հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ փոխադրավարձով.
2) Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 19-ի «Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրում-ների վարձը վերանայելու մասին» N 3661-Ա որոշման գործողության վերականգնումից հետո ուղևորափոխադրումների վարձի չափը սահմանվելու է հանրային քննարկումների արդյունքում ներկայացված եզրակացության հիման վրա:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Այս խորագրի վերջին նյութերը