Տնտեսական

20.11.2013 12:34


ՀԱԿ հարցապնդումը ՀՀ կառավարությանը

ՀԱԿ հարցապնդումը ՀՀ կառավարությանը

Ս.թ. նոյեմբերի 5-ին Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը ՀՀ Կառավարությանն է ուղարկել հարցապնդում, որը ներկայացված է ստորև.

Հայաստանի Հանրապետության կառավարությանը

ՀՀ Ազգային Ժողովի «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության

ՀԱՐՑԱՊՆԴՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ, ՀԱՄԱՏԱՐԱԾ ԿՈՌՈՒՊՑԻԱ

Հայ Ազգային Կոնգրեսն իր պաշտոնական փաստաթղթերում բազմիցս արձանագրել է Հայաստանի պետական իշխանության ամբողջական կոռումպացվածությունը։ Դա մանրամասն ներկայացված է մասնավորաբար 2011 թ. ամռանը իշխանության հետ երկխոսության՝ «Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձեւավորման նպատակով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ դրանց ազատության, արդարության եւ օրինականության ապահովման անհրաժեշտ միջոցառումներ» երկուստեք հաստատված օրակարգով Հայ Ազգային Կոնգրեսի կողմից քննարկման ներկայացրած «Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության հիմնավորում» վերնագրով 85 էջանոց, այդպես էլ անպատասխան մնացած, փաստաթղթում։

Ի տարբերություն առանձին իշխանավորների՝ իրենց պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառակերության լոկալ երեւույթի, Հայաստանում կոռուպցիան համակարգային է եւ կազմում է մի բուրգ, որի գագաթը բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող անձինք են։ Այն ըստ էության ստվերային մի պետություն է պետության ներսում՝ իր ստվերային բյուջեով, որը մեծ է պետական բյուջեից։ Կոռուպցիան, սկիզբ առնելով իշխանությանառաջին դեմքից,ըստ էության պարտադրվում է ողջ պաշտոնեությանը՝ ախտահարելով պետականևտեղականինքնակառավարմանմարմինների բոլոր օղակները: Համակարգված կոռուպցիան վաղուց ազգային անվտանգության խնդիր է։ Ներքաղաքական ասպարեզում այն բերելէպետական կառույցների այլասերմանն ու գործառույթների նենգափոխմանը, բնակչության սոցիալական եւ իրավական անպաշտպանությանը, անկախ պետականության գաղափարի արժեզրկմանը, ազգակործան արտագաղթի։ Արտաքին քաղաքական ասպարեզում այն դարձել է իշխանության Աքիլլեսյան գարշապարը՝ Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտից ու գործոնից վերածելով այլոց քաղաքականության անզոր օբյեկտի։

Բացի Հայ Ազգային Կոնգրեսից, երկիրը ճարակած համակարգային կոռուպցիան արձանագրում են նաեւ ուրիշները։ Բերենք մասնագետների եւ միջազգային կառույցների մի քանի գնահատականներ։

Աշխարհահռչակ տնտեսագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն հենց կոռուպցիան է համարում Հայաստանի զարգացման հիմնական խոչընդոտը. «...խնդիրը, որՀայաստաննունի, աշխարհագրական չէ, մշակութային չէ, աշխարհաքաղաքական չէ, այլ քաղաքական է: Խնդիրը քաղաքականությունը սեփական քաղաքացիների պահանջներին ավելի համահունչ դարձնելն է: Այնպես, որ քաղաքական այդ գործընթացի միջոցով Հայաստանը դադարի լինել օլիգարխիա» (Հայկական տնտեսագիտական միության տարեկան գիտաժողով Հոկտեմբերի18-21.-2013թ):

Միջազգային Gallup International կազմակերպության 2013թ. զեկույցում Հայաստանում կառավարության կոռուպցիայի ընկալման ցուցանիշը 74% է: Համեմատության համար նշենք, որ հարևան երկրներից Վրաստանում կոռուպցիայի ընկալման ցուցանիշը կազմում է 25%, Թուրքիայում`53%, Ադրբեջանում՝ 62%: Զեկույցում տարակուսանք է հայտնվում, թե՝ «Առաջին հայացքից արդյունքները նույնիսկ հիասթափեցնող են թվում հակակոռուպցիոն գլոբալ ջանքերի ֆոնին»։ Տարակուսելու ոչինչ չկա, քանզի կոռուպցիայի հեղինակը, տերն ու տնօրենը ու միաժամանակ դրա դեմ «պայքարողը» նույն ինքը՝ կոռումպացված իշխանությունն է։

KPMG ներկայացուցիչ Էնդրյու Քոկշելը (Деловой Экспресс №01 (899) от 17 января 2011 года), գնահատելով Հայաստանում կոռուպցիայի և ստվերային տնտեսության մակարդակը, մասնավորապես նշում է. «Կարծում եմ Հայաստանի տնտեսության զարգացման գլխավոր արգելակը կոռուպցիան է… Իմ գնահատականներով ստվերային տնտեսության մասշտաբները երկրում կրկնակի ավելի են ոչ ստվերայինից»:

Մեկ այլ ուշագրավ գնահատական է հնչեցրել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Կ.Բայերը (Մամուլի ասուլիս, 19 հոկտեմբերի 2011թ.): Ըստ Կ.Բայերի, տարբեր պոտենցիալ ներդնողների կողմից Հայաստանը ընկալվում է որպես բարձր կոռուպցիա, ոչ արդար դատական համակարգ ունեցող երկիր, երկիր, որտեղ մարդիկ, որոնց իրավունքները ոտնահարվում են , չեն կարողանում դատական կարգով վերականգնել իրենց իրավունքները:

Ըստ մեկ այլ հարցման, որն անց է կացվել «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հայաստանյան ներկայացուցչության կողմից` Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ԿՀԲ) 2013թ. Հարցման շրջանակներում, ՀՀ քաղաքացիներն առավել կոռումպացված են ընկալում դատական համակարգը, պետական պաշտոնյաներին և առողջապահական համակարգը: «Ցավալի է, որ այն մարմինները, որոնք կոչված են պայքարելու կոռուպցիայի դեմ, համարվում են ամենակոռուպացվածները»,- նշված է ամփոփագրում:

Համաձայն զեկույցի, հարցվածների միայն 18%-ն է կարծում, որ կոռուպցիան վերջին երկու տարվա ընթացքում նվազել է: Հակառակ տեսակետը կիսում է հարցվածների 43%-ը: Համաձայն բարոմետրի` ՀՀ բնակիչների 82%-ը կարծում է, որ կոռուպցիան հանրապետության լրջագույն խնդիրներից է:

Հայաստանում հարցվածների միայն 37%-ն է կարծում, որ շարքային քաղաքացին կարող է դեր ունենալ կոռուպցիայի դեմ պայքարում: Այս ցուցանիշով Հայաստանը 107 երկրներից 104-րդն է: Ամենայն հավանակությամբ, այս ցուցանիշները հասարակության մեջ տիրող ապատիայի, ինչպես նաև վախի մթնոլորտի արտահայտումն են:

Սա նշանակում է, որ տարիներ շարունակ իշխանության կողմից մշակված այսպես կոչված հակակոռուպցիոն ծրագրերը այդպես էլ մնացել են թղթի վրա, ոչ մի արդյունք չեն տվել, շարունակում են անարդյունավետ մնալ: Ավելին , այդ ծրագրերի շրջանակում կոռուպցիայի դեմ «պայքարի» արդյունքում Հայաստանում կոռուպցիայի չափերը չեն փոքրացել, կոռուպցիան շարունակում է մնալ համատարած, այն նոր դրսևորում է ստացել – դառնալով «էլիտար կոռուպցիա»: Էլիտար կոռուպցիայի հիմքում համակարգային կոռուպցիան է իր այսպես ասած հիերարխիկ դրսևորմամբ: 2010-2011 թթ. Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանը էլիտար կոռուպցիայի մակարդակով 180 երկրների շարքում կիսում է 129-ից 133 տեղերը:

Բիզնես և իշխանություն

Բիզնեսի և կառավարությունների միջև գոյություն ունեցող կապերը խթանում են կոռուպցիան ու խաթարում են տնտեսական կայունությունը, ասված է Transparency International-ի զեկույցում, որը դիտարկում է իրադրությունը եվրոպական 25 երկրում։

Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի պատճառած տարեկան վնասը գնահատել է Policy Forum Armenia ամերիկյան վերլուծական կենտրոնը, ըստ որի.

« ...կոռուպցիայի պատճառով տնտեսական աճի ցուցանիշը տարեկան կրճատվում է 2 տոկոսային կետով։ Եվ Հայաստանի ՀՆԱ-ն, այսօրվա 10.5 միլիարդ դոլարի փոխարեն՝ կարող էր լինել ավելի քան 16.4 միլիարդ»:

PFA-ի զեկույցի հեղինակները ներկայացրել են մանրամասն հաշվարկներ և բերել կոնկրետ թվեր։ Նրանց խոսքով՝ Հայաստանում այժմ ձևավորվել է մի համակարգ, որտեղ մի քանի «ընտրյալներ» անհամաչափ մեծ վերահսկողություն ունեն իշխանության և որոշումների կայացման գործընթացի վրա և դա ծառայեցնում են իրենց նեղ շահերին՝ ի վնաս բնակչության։ Եվ այս ամբողջը պաշտպանվում է դատաիրավական համակարգի կողմից, որը ռեժիմի անվտանգության երաշխավորն է և արգելափակում է ժողովրդի կողմից դրա դեմ ուղղված ցանկացած մարտահրավեր։ «Վարչակազմի ընտրած տնտեսական քաղաքականությունը՝ իր հարկաբյուջետային, դրամավարկային, սոցիալական և կառուցվածքային բաղադրիչներով, իրականացվում է մեկ հստակ նպատակով՝ ավելի հարստացնել իշխող վերնախավին։ Այս ամենը հարվածում է, առաջին հերթին, խոցելի խավերին՝ աղքատներին, հաշմանդամներին, տարեցներին, վնաս է հասցնում ազգային անվտանգությանն ու ռազմական պատրաստվածությանը։ Որպես այս ամենի արդյունք՝ Հայաստանում խորացել է եկամուտների անհավասարությունը և մեծացել աղքատների թիվը։ Արտագաղթը հասնում է աղետալի չափերի։ Վիճակագրական տվյալների աճպարարության միջոցով՝ ուռճացնելով տնտեսության իրական աճն ու նվազեցնելով գնաճի իրական ցուցանիշը, վարչակազմը ներկայացնում է բարենպաստ պատկեր՝ տնտեսության և աղքատության առումով»,- նշված է զեկույցում։ Ըստ PFA փորձագետների, դա տեղի է ունենում երկու ուղղությամբ։

Եկամուտների հավաքագրում

«Կառավարությունը պատշաճ կերպով չի հարկում իր «բարեկամներին»՝ օլիգարխներին և մեծ բիզնեսներ ունեցող բարձրաստիճան պաշտոնյաներին, փոխարենը՝ հետապնդում են մնացած գործարարներին լրարուցիչ տուրքերով, հարկային կանխավճարներով և կաշառքներով։ Այս ամենը բավականին դժվար կացության մեջ է դնում անկախ բիզնեսը, որն, ի վերջո, դառնում է անմրցունակ՝ նպաստելով, որ օլիգարխների և իշխանության հետ փոխկապակցված բիզնեսն իր ձեռքում կենտրոնացնի տնտեսությունը։ Արդյունքում՝ մի քանիսը դառնում են շատ հարուստ, մինչդեռ մյուս կողմից՝ թուլանում է մրցակցությունը, վերանում են նորարարության խթանները, սահմանափակվում է տնտեսական աճն ու զարգացումը»,- գրում են PFA-ի մասնագետները։ Այս առումով զեկույցի հեղինակները բերում են բավականին հետաքրքիր տվյալներ՝ կապված հարկերի հավաքագրման հետ։ Այսպես, ԱՄՀ-ի (տես՝ IMF 2013, table 6) և Համաշխարհային բանկի (տես՝ WB 2011) կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանի համար հարկեր/ՀՆԱ պոտենցիալ հարաբերակցությունը 21%-ն է՝ առանց սոցհատկացումների։ Մինչդեռ 2009-2011 թվականներին Հայաստանում հարկեր/ՀՆԱ փաստացի հարաբերակցությունը եղել է 16.1-16.7 տոկոս (ԱՊՀ երկրների շարքում ավելի ցածր ցուցանիշ ունի միայն Տաջիկստանը)։ Այս տվյալները հաշվի առնելով՝ զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանը թերհավաքագրել է տարեկան ՀՆԱ-ի 4.3-4.9%-ը և հաշվարկել են,որ միայն 2011 թվականին ՀՀ բյուջեն ստացել է 450 միլիոն դոլարով պակաս եկամուտ, քան հնարավոր էր ստանալ։ Հիմնվելով ՀՆԱ պոտենցիալ ծավալի (ավելի քան 16.4 միլիարդ ԱՄՆ դոլար), Հայաստանի համար հարկեր/ՀՆԱ պոտենցիալ (21%) և փաստացի հարաբերակցության (16.1-16.7 տոկոս) ցուցանիշների, ՀՀ 2011 – 2012թ.թ. պետական բյուջեի հարկային եկամուտների ծավալների վրա, հեշտությամբ կարելի է հաշվարկել, որ հարկային եկամուտների գծով պետական եկամուտները կարող էին կազմել շուրջ 3.5 մլրդ. ԱՄՆ դոլար` փաստացի 1.6 – 1.7 մլրդ.-ից կրկնակի չափով ավելի: Այսինքն, պետության իրական եկամուտների մի զգալի մասը թալանվում է մինչև բյուջե մտնելը և միայն հարկային եկամուտների գծով կոռուպցիոն բուրգը պետությունից հափշտակում է ավելի քան 1.7 – 1.8 մլրդ. ԱՄՆ դոլար

Բյուջեի ծախսեր

Ըստ PFA-ի զեկույցի, Հայաստանում բյուջետային ծախսումների վրա էական ազդեցություն ունեն կոռուպցիան և պետական գնումների համակարգի թերությունները։ Այս ամենի համար երկիրը վճարում է թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական առումով։ Տնտեսական գինը միջոցների վատնումն է, ռեսուրսների սխալ բաշխումը, անարդյունավետությունը, և այլն։ Իսկ սոցիալական գինը (կամ ծախսերը) ոչ թափանցիկ, չկառավարվող հովանավորչական ցանցերի և որոշ խմբերի անհատական շահերի մեծացումն է։ Իսկ այդ ցանցերի ծաղկումը թուլացնում է օրենքի գերակայությունը, հետևաբար նաև՝ կառավարության նկատմամբ վստահությունը ու հաշվետվողականությունը՝ քայքայելով պետական ինստիտուտների և հանրային ծառայությունների ապահովման արդյունավետությունը։ Զեկույցի հեղինակների հաշվարկների համաձայն՝ ՀՀ բյուջետային կորուստները ծախսերի մասով գերազանցում են ՀՆԱ-ի 7%-ը։ Օրինակ՝ 2012 թվականի բյուջետային կորուստը կազմել է մոտ 750 միլիոն դոլար։

Հատկանշական է, որ բյուջեի ծախսերի մասով նույն գնահատականը ժամանակին տրվեց նաև ՀՀ վերահսկիչ պալատի կողմից:

Վերահսկիչ Պալատի հաշվետվությունները

Վերջին տարիներին ՀՀ Վերահսկիչ Պալատը իր ներկայացրած հաշվետվություններում անդրադառնալով տարբեր պետական կառույցների կողմից կատարված այս կամ այն ծախսերին, արձանագրել է բազմաթիվ խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան հաշվետվություններ, արվել են առաջարկություններ: Ծանոթանալով այդ փաստերին, կարելի է լիարժեք պատկերացում կազմել ՀՀ-ում պետական միջոցների թալանի, պետական կառույցների և պետական պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների չափերի մասին: Մասնավորապես, Վերահսկիչ պալատի 2012թ.-ի հաշվետվությունում, անդրադառնալով քաղաքաշինության, ճանապարհաշինարարության, կրթական, բնապահպանական ոլորտներին, գնումների, հողհատկացումների գործընթացներին, գնահատելով տնտեսական հարաբերություններն ու գործարար միջավայրը, Վերահսկիչ պալատը հանգել էր այն եզրակացության, որ բոլոր ոլորտներում խախտումներն ընդհանրական են և կրում են համակարգային բնույթ: Ավելին, ուսումնասիրության արդյունքում երկրի գլխավոր վերահսկողական մամինը ռիսկային էրհամարել երկրի բյուջեի 70%-ը, կամ 700 մլրդ. դրամը:

Քանի որ կառավարությունը այդպես էլ գրավոր պատասխան չտվեց Վերահսկիչ պալատի հաշվետվությանը, ուստի այն կցում ենք սույն հարցապնդմանը` որպես բաղկացուցիչ մաս (տես՝ հավելված 1) և կառավարությանն ուղղում ենք հետևյալ հարցադրումները.

- Ինչ միջոցներ են ձեռնարկվել Վերահսկիչ պալատի հաշվետվությունում մատնանշված բոլոր փաստացի, ինչպես նաև համակարգային բնույթ կրող համատարած խախտումները և չարաշահումները վերացնելու ուղղությամբ

- Ովքեր և ինչ պատիժներ են կրել թույլ տրված խախտումների համար

Եզրահանգում պետական եկամուտների մասով

Պետական եկամուտների հավաքագրման և բյուջեի ծախսերի տվյալների վերլուծությունը հիմք է տալիս արձանագրելու, որ յուրաքանչյուր տարի պետությունից հափշտակվում և կոռուպցիոն բուրգի գագաթը կազմող պետական բարձրաստիճան պաշտոնյաների գրպանն է հոսում ավելի քան 2.5 մլրդ.դոլար, այսինքն նույնքան, որքան երկրի պետական բյուջեն է:

Ստորեւ ներկայացնում ենք կոռուպցիոն համակարգի դրսեւորման մի քանի փաստեր.

Օֆշորային սկանդալ

Հետաքննական լրագրության բնագավառում մեծ հեղինակություն վաստակած «Հետք» ինտերնետային լրատվամիջոցը `2013 թվականի մայիսի 29-ի “Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը” եւ հունիսի 23-ի “Օֆշորային լաբիրինթոս` հայկական սցենարով”՝ երկու հաջորդական հրապարակումներով բացահայտել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ապօրինի մեքենայությունները՝ կապված Կիպրոսում օֆշորային «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության գրանցման եւ նրա մեկ երրորդ բաժնեմասի սեփականատերը դառնալու, եւ ինչպես այդ, այնպես էլ «A.B.S. GLOBAL LIMITED» ընկերության /որի բաժնեմասի երկու երրորդը նույնպես պատկանում են «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերությանը/ հաշիվներին համապատասխանաբար 350 հազար ԱՄՆ դոլար եւ 7 միլիոն 20 հազար ԱՄՆ դոլար գումարի փախանցման հետ: Եթե այս տեղեկությունները ճիշտ են, ստացվում է, որ ադամանդագործության բնագավառում գործարար Աշոտ Սուքիայանին եւ ադամանդագործության և ոսկեգործության բնագավառում մասնագիտացած «Western mines company» ընկերությանը աջակցելու դիմաց Տիգրան Սարգսյանն անձամբ ստացել է 1 միլիոն 667 հազար դոլարի գումար:

Ի պատասխան այս մեղադրանքների, վարչապետը դիմել է դատախազություն՝ հրապարակված փաստերը ստուգելու խնդրանքով: Հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ Տիգրան Սարգսյանն ասել է. “Որևիցե մեկին չեմ լիազորել իմ անունից օֆշորային գոտում ձեռնարկություն գրանցել, որևիցե մեկին լիազորագիր չեմ տրամադրել, և որպես վարչապետ՝ այդ տարիներին երբեք Կիպրոսում չեմ եղել, և նման ձեռնարկություն Կիպրոսում չէի կարող գրանցել: Սրանք բոլորը ապացուցվող փաստեր են”: Եւ իսկապես, վարչապետի բոլոր պնդումները հեշտությամբ ապացուցվող էին, եթե իսկապես համապատասխանեին իրականությանը: Սակայն առաջին հրապարակումից հետո անցել է մոտ կես տարի, եւ Հայաստանյան եւ միջազգային հանրությունը մինչեւ հիմա դեռ չի ստացել վարչապետի պնդումների ապացույցները: Ինքնին այս փաստը ծայրահեղ մտահոգիչ է, քանի որ պետության բարձրագույն պաշտոնյայի նկատմամբ նման երկար ժամանակաշրջանում չհերքված պնդումները ծանր հարված են հասցնում պետության հեղինակությանը եւ վանում հնարավոր ներդրումները: Ինչու այս ժամանակաշրջանում կառավարությունն այդպես էլ չկարողացավ մեր պետության վարկին լուրջ հարված հասցնող այս տեղեկությունները հերքել, եւ ավելի ճիշտ չէր լինի, որ, եթե այսքան երկար ժամանակում չի հաջողվում ապացուցել հերքումները, ապա վարչապետը հրաժարական տար՝ հանուն պետության հեղինակության վերականգնման:

«Արմավիա»

Այս տարի ապրիլ ամսին երկար ձգվող մի քանի սկանդալային պատմություններից հետո «Արմավիա» - ն` ՀՀ Կառավարության կողմից պաշտոնապես տասը տարով ՀՀ-ից թռիչքներ իրականացնելու իրավունք ստացած միակ ընկերությունը, հայտարարեց իր սնանկության մասին:

Հարց` Ինչու՞ և ինչպե՞ս է ժամանակին ամենաեկամտաբեր և ամենամեծ հարկատու բնագավառը ներկայացնող կազմակերպությունը դարձել սնանկ:

Արձանագրենք, որ «Արմավիան» տարիներ շարունակ համարձակություն է ունեցել չկատարել իր հարկային պարտավորությունները, այդ թվում սոցիալական վճարների և պետական տուրքերի մասով, և միայն այսօր հարկային մարմինները` արդեն դատարանում, փորձում են պաշտպանել պետության շահերը: Այս երևույթը դժվար է անվանել այլ կերպ, քան կառավարության միտումնավոր անգործության դրսևորմամբ «Արմավիա»-ի թույլ տված օրինախախտումների բացահայտ հովանավորչություն: Ինչո՞վ է պայմանավորված եղել այսպիսի խտրական մոտեցումը, ո՞վ է փոխհատուցելու պետությանը հասցրած վնասները: Դատարանում Պետական եկամուտների կոմիտեն պահանջում է «Արմավիայից» բռնագանձել 7 միլիարդ 35 միլիոն 703 հազարդրամ, որից մոտ 5 միլիարդը պետական տուրքն է, իսկ մնացածը շահութահարկ, ոչ ռեզիդենտի շահութահարկ, եկամտահարկ, սոցվճարներ եւ այլն: Ինչպես տեղեկացնում է «Առավոտ» օրաթերթը (՝ http://www.aravot.am/2013/09/09/383654/ ) դատարանում պարզվել է, որ բռնագանձման ենթակա մոտ 7 միլիարդ դրամը մաքուր ապառքն է, տույժերը եւ տուգանքները ներառված չեն:

- Ինչու՞ կառավարությունը չի նախաձեռնել այս խոշորագույն և եկամտաբեր ոլորտի միջազգային աուդիտի անցկացումը, ինչը լույս կսփռեր «Արմավիայի» սնանկացման պատմության վրա,

- Ինչու՞ համապատասխան մարմինները մինչ օրս քրեական գործ չեն հարուցել առանձնապես խոշոր չափերի հարկերից, տուրքերից և այլ վճարներից չարամտորեն խուսափելու (ՀՀ Քր.օր.-ի հոդ. 205 2-րդ մաս) համար և ո՞վ է որոշել պետությանը պատճառված միլիարդավոր դրամի վնասները հետապնդել քաղաքացիա – իրավական կարգով:

Պետական գնումներ

Պետական գնումներին տարեկան բաժին է ընկնում պետբյուջեի մոտ տասնհինգ տոկոսը: Հասկանալի է, որ այդ «յուղոտ կտորին» հավակնողների պակաս չէր կարող լինել, որը նշանակում է , որ պետական գնումների համակարգը ամբողջովին պետք է բարեփոխվեր, ամբողջ գարծընթացը պետք է թափանցիկ և հրապարակային լիներ: Սակայն իրականացվող «բարեփոխումները» այդպես էլ արդյունք չտվեցին:

Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի տվյալների, սկսած 2000 թվականից` էլեկտրոնային գնումների համակարգ ներդրվել է 800 հազար դոլար, համակարգի ծածկույթը երկու տոկոսի չափով է և ֆրագմենտային: Համեմատությունը ցույց է տալիս, որ մեկ անձից գնումների թիվը, անցած տարվա համեմատ, բավական ավելացել է: Որոշ նախարարություններ գնումներ կատարում են միայն մեկ կազմակերպությունից, ինչը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Երբ մեկ անձից գնումներ կատարվում է տարեկան չորս անգամ` առանց մրցույթ հայտարարելու, սա բացահայտ կոռուպցիոն պրակտիկա է: Մեկ անձից գնումներ ամենից հաճախ կատարում են մարզպետարանները: Դասական մյուս ոլորտը շինարարությունն է:

Այդ կապակցությամբ ՀՀ Վերահսկիչ պալատի 2012թ.-ի հաշվետվությունում նշված է.

«Վերահսկողության արդյունքների վերլուծությունը ցայց է տալիս, որ գնումների հետ

կապված խնդիրների առանցքը կազմված է հետևյալ երկու հիմնական բացասական

երևույթներից.

- երկրի կարիքների համար ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց պետությունը վճարում է դրանց իրական արժեքից շատ ավելի մեծգումարներ, այսինքն` գումարները պլանավորում են ավելի շատ, քան իրականում պետք է,

- ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց, դրանց իրական արժեքից ավելի մեծ գումարների վճարման դեպքում նույնիսկ պետությունը չի ստանում այն արդյունքը, որն ի սկզբանե ակնկալում էր, այսինքն` արդյունքը կամ ընդհանրապես չի լինում, կամ լինում է անորակ կամ մասնակի:

Այսպիսով, խնդիրը գտնվում է գնումների գործընթացի պլանավորման, կազմակերպման, պայմանագրերի կառավարման և հսկողության գրեթե բոլոր փուլերում»:

Ստորև ներկայացնում ենք կոռուպցիոն գործարքների առավել ակներև մի քանի օրինակներ, որոնք ապացուցում են , որ այդպես էլ պետական գնումենրի համակարգը թաղված է կոռուպցիայի մեջ:

ԴԱՀԿ – Մեքենաների ձեռք բերում

Կառավարության կայքում տեղադրված է պաշտոնական մի փաստաթուղթ, ըստ որի՝ ՀՀ Արդարադատության Նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը որպես պատվիրատու չինական BYD մակնիշի ավտոմեքենաների մեծ խմբաքանակ է գնել ՍՊԸ-ից: Պարզվում է, որ պատվիրատուի՝ ԴԱՀԿ ծառայության պետը եւ կատարողի՝ հիմնադիրը նույն անձն է՝ Միհրան Պողոսյանը: Այսինքն՝ կառավարության բարձրաստիճան պետական պաշտոնյան ինքն իրենից մեքենաներ է գնել, պետական բյուջեի միջոցները ծառայեցրել է սեփական բիզնեսի բարգավաճման գործին:

- Ինչու՞ այս ակնհայտ կոռուպցիոն գործարքի համար Միհրան Պողոսյանը պատասխանատվության չի ենթարկվել:

Մեկ անձից կատարվող գնումներ

Ինչպես նշվել է վերևում, պետգնումների ոլորտում ռիսկային են նաեւ մեկ անձից կատարվող գնումները: Սա հատկապես մարզերում է շատ ռիսկային ու թեեւ պետական համակարգը պատճառաբանում է, որ մրցույթին մասնակցելու այլ հայտեր չեն եղել, սակայն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեկ անձից գնումը կատարել է պաշտոնատար անձի հետ փոխկապակցված ընկերությունը: Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, հիմնվելով պետռեգիստրի ու լրատվամիջոցների հրապարակումների վրա, օրինակ` Արագածոտնի մարզի մարզպետարանը մեկ անձից գնում է կատարել «Ես եւ նա» ՍՊԸ-ի միջոցով, իսկ այս ընկերությունը մարզպետի եղբորն է պատկանում: Նույն պատմությունն է նաեւ Վանաձորի քաղաքապետարանում. Քաղաքապետարանը մեկ անձից գնում է կատարում իր քաղաքապետին պատկանող «Արգիշտի 1» ընկերության միջոցով: Մեկ անձից կատարվող գնումների լուրջ եւ խոշոր մրցույթներին մասնակցում են նույնիսկ այնպիսի ընկերություններ, որոնք էլեկտրոնային ոչ մի տվյալ չունեն, նույնիսկ «Սփյուռ» տեղեկատվական համակարգում գրանցված չեն:

Դիզվառելիքի մատակարարում

Ավելի ցցուն օրինակ է գյուղացիներին և գյուղացիական տնտեսություններին պետության կողմից դիզվառելիքի մատակարարման գործընթացը, որը կոռուպցիայի դասական օրինակ կարող է դառնալ կամ արդեն դարձել է : «2012թ. օգոստոսի 16-ի N 1049-Ն որոշմամբ կառավարությունն իրականացրել է հողօգտագործողների օժանդակության ծրագիր: Դիզվառելիք ձեռք բերելու նպատակով նրանց հատկացվել է 620 մլն 430 հազար 930 դրամ չափի սուբսիդիա: ՀՀ կառավարության 2013 թ. օգոստոսի 29-ի N 935-Ն որոշմամբ՝ կառավարությունը նույն նպատակով հատկացրել է 43 մլն 959 հազար 420 դրամ առաջին 9 ամիսների համար: Իսկ ընդհանրապես, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2013 թ. Համար հատկացվել է 595 մլն 755 հազար դրամի սուբսիդիա: Ընդհանուր առմամբ, այս երկու տարիներին սուբսիդիայի ծավալը կազմել է 1.2 միլիարդ դրամ:

Պարզվում է սակայն, որ այդ սուբսիդիան ոչ թե տրամադրվել է, ասենք, հատուկ կտրոնների միջոցով հողօգտագործողներին, այլ դիզվառելիքի մեկ կոնկրետ մատակարարին՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ին:

Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ վառելիքի ներկրման շուկան առանց այդ էլ ապօրինաբար քվոտավորված է: Ակնհայտ է, որ կառավարության կողմից հողօգտագործողների սուբսիդավորման նման սխեման ամրապնդում է շուկայում առկա մատակարարներից մեկի դիրքերը, նրան տալիս ինչպես շուկայում արդեն գործող, այնպես էլ հնարավոր նոր մրցակիցների նկատմամբ ապօրինի առավելություններ: Այդ առավելությունները ոչ միայն նպաստում են պետական բյուջեի հաշվին հարստացմանը, բայց նաեւ Ֆլեշ ՍՊԸ-ի մենաշնորհային դիքերի ամրապնդմանը, դրա հետ կապաված գների աճին եւ տնտեսական զարգացման ավելի մեծ արգելակմանը:

Առողջապահության ապահովագրության համակարգ

2012-ին ներդրվեց սոցիալական ապահովագրական համակարգը քաղծառայության ոլորտում: Առողջապահության ոլորտում փաթեթը ներդրվեց պարտադիր ապահովագրության ինչ-որ էլեմենտներով: Ըստ բնագավառի մասնագետների, գոյություն ունեցող եւ ապահովագրական հիմունքներով գործող կառույցի՝ Պետական առողջապահական գործակալութան փոխարեն, որն ուներ նաեւ մարզային կառույցներ, այս գործառույթը առողջապահության ապահովագրության սոցիալական փաթեթի շրջանակներում մասնավոր ապահովագրական ընկերություններին հանձնվեց: Նախապես եւ լրջագույնս չմշակված, առանց կանխատեսումների մի որոշում կայացվեց, որը մեծ կոռուպցիոն ռիսկեր էր պարունակում: Ծանոթանալով կառավարության կողմից ներկայացված 20 էջանոց տեղեկանքին` սոցիալական փաթեթի կատարողականի մասին, տեղեկանում ենք, որ 2012 թվականի սոցիալական փաթեթի սահմաններում բյուջեից ծախսվել է 13 միլիարդ դրամ, որից 10 միլիարդից մի փոքր ավելին ուղղվել է առողջապահական ծրագրերին և հատկացվել է մասնավոր ապահովագրական ընկերություններին: Տասը միլիարդից ավելի գումար ստանալով՝ ապահովագրական ընկերությունները փոխհատուցել են ընդամենը մոտ չորս միլիարդ դրամի առողջապահական ծառայություններ: Եթե ընդունենք, որ մեկ միլիարդ դրամն էլ իրենց շահույթն ու ծախսերն են, ստացվում է, որ կառավարությունը հինգ միլիարդ դրամի գերշահույթ ապահովելու հնարավորություն է ապահովել մասնավոր ընկերությունների համար:

Մասնագետները գտնում են, , որ կառավարությունից ընդամենը թվաբանական հաշվարկ էր պահանջվում՝ անհրաժեշտ գումարի չափը հստակեցնելու համար: Կա պաշտոնական վիճակագրություն հոսպիտալացվող հիվանդների թվաքանակի մասին: ՈՒստի, բացարձակ բարդ չէր հաշվարկել նրանց և նրանց ընտանիքի անդամներից հնարավոր հոսպիտալացվողների թիվը եւ իրական գումարներ տրամադրել, ոչ թե մասնավոր ընկերությունների համար գերշահույթներ ապահովել: Իսկ մնացյալ գումարը կարելի էր ծախսել բնակչության առաջնային առողջության կամ նույնիսկ հանգստի ծրագրերի ապահովման վրա, ինչը եւս նախատեսված է սոցիալական փաթեթով:

Ավտոկայանատեղեր, արագաչափեր, տեսագրող սարքեր

Այս միջոցառումներն, իբր նպատակ ունեն ապահովել երթեւեկության անվտանգությունը։ Սակայն մի կողմից՝ բնակչության եկամուտների նկատմամբ սահմանված չափազանց բարձր վարչական տույժերը, մյուս կողմից՝ ստացված եկամտի 70%-ի հատկացումը մասնավոր ընկերություններին ցույց են տալիս, որ դրանք մտահղացվել են միմիայն որպես բնակչության կողոպուտի մի նոր մեխանիզմ։ Ընդ որում՝ երեք դեպքում էլ մասնավոր ընկերությունները, ըստ էության չնչին ներդրումներով, տեր են դառնում միլիարդավոր դրամի շահույթի։ Ակնհայտորեն համապատասխան պետական մարմինները, կամ դրանց ղեկավարները նման առատաձեռնություն կարող էին թույլ տալ միայն հիշյալ 70%-ից զգալի փայ ունենալու պայմանով։ Մեր այս պնդման օգտին է խոսում նաեւ այն փաստը, թե ովքեր են համապատասխան ընկերությունների տերերը և արդեն իսկ, ոստիկանության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, ինչ եկամուտներ են ստացել նրանք։

Այսպես, սույն թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն, արագաչափերով և տեսանկարահանող սարքերով արձանագրվող խախտումներից սեպտեմբերի 27-ի դրությամբ փաստացի ստացվել է 4 մլրդ 177 մլն 600 հազար դրամ:Նույն հաղորդագրությունից հետևում է, որայս սարքերից տարեկան մուտքերը կկազմեն մոտ 6 մլրդ դրամ: Հայտնի է, որ արագաչափերով և տեսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներից գանձված գումարների 70%-ը փոխանցվում է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին, որի իսկական սեփականատերը, ըստ մամուլի հրապարակումների, Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանն է: Մասնագետների հաշվարկներով, արագաչափերի և տեսանկարահանող սարքերի ձեռք բերման, տեղադրման և սպասարկման գծով հիշյալ ընկերության ներդրումները չէին գերազանցի 500 – 600 մլն. դրամը: Այսպիսով, քանի որ ընկերությունը ստանում է գանձված գումարների 70%-ը, հետևաբար միայն 2013թ.-ին այն կստանա ահռելի գերշահույթ` շուրջ 3.5 մլրդ. դրամի, կամ` 7 – 8 մլն. ԱՄՆ դոլարի չափով: Թվերը վկայում են, որ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն գերշահույթով կաշխատեր նույնիսկ այն դեպքում, եթե պայմանագրով նրան հատկացվեր արձանագրված խախտումներից գանձված գումարների 15%-ը:

Վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպումն իրականացնում է «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն: Համաձայն պայմանագրի` հավաքագրված տուրքի 70 տոկոսը հատկացվում է այդ ընկերությանը, իսկ քաղաքային բյուջե է փոխանցվում միայն 30 տոկոսը: Պաշտոնական տվյալների համաձայն, ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունները մատուցելու նպատակով անցկացված մրցույթին մասնակցել է միայն նշված ընկերությունը, որն, ի դեպ, պետական գրանցում է ստացել 2012թ.-ի սեպտեմբերին: Հետաքրքիր է նաև մրցույթից ամիսներ առաջ գրանցված «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ անվանումը: Տեսնես ինչո՞վ էր զբաղվում վերջերս գրանցված այս ընկերությունը մինչև մրցույթը հաղթելը, որի անվանումը թարգմանաբար նշանակում է ավտոկայանատեղերի քաղաքային ծառայություն: Այսինքն ակնհայտ է, որ իշխանության հետ կապված այս ընկերությունը ստեղծվել է բացառապես այս մրցույթում հաղթելու նպատակով: Ընդ որում, ընկերության իսկական սեփականատերը, ըստ մամուլի հրապարակումների, նույն ինքը` Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանն է:

Պետական բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների մասին հայտարարագրերը

2011 թ. ամռանը իշխանության հետ երկխոսության ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացրել էր Ազգային Ժողովի պատգամավորների ունեցվածքի մասին իր դիտարկումները (տես՝ http://www.anc.am/am/news/542/): Այժմ ներկայացնում ենք տվյալներ գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների վերաբերյալ՝ առայժմ բացառապես նրանց ներկայացրած պաշտոնական հայտարարագրերի հիման վրա:

Կառավարության, պետական իշխանության այլ մարմինների ղեկավարների, ինչպես նաև նրանց հարազատների՝ 2012-13թթ. եկամուտների հայտարարագրերի նույնիսկ հպանցիկ դիտարկումը ցույց է տալիս, որ տվյալ անձանց եկամուտների գոյացումը կարող էր հնարավոր լինել միայն հակաօրինական՝ կոռուպցիոն, կամ պետական հովանավորչության ներքո ձեռնարկատիրությամբ զբաղվելու պարագայում, քանի որ ստորև ներկայացված անձինք զբաղեցրել են բացառապես պետական պաշտոններ և պաշտոնական աշխատավարձով չէին կարող կուտակել նման հարստություն: Ստորև ներկայացնում ենք ընդամենը մի քանի օրինակներ:

Մասնավորապես.

  1. 1. Սերժ Սարգսյան – զբաղեցնում է ՀՀ Նախագահի պաշտոնը

Բանկային դրամական միջոցներ

2011թ. -104 մլն դրամ,

2012թ.՝ 116 մլն դրամ,

Անշարժ գույք

Շենք և շինություն - 96քմ

8 մլն դրամը գերազանցող հնաոճ իրեր՝ 2012թ.դրությամբ

Արձանիկներ, քանդակներ եւ այլն՝ 18-20 դար

Կտավների հավաքածու՝ Խանջյան, Սարյան, Հակոբյան, Գյուրջյան, Բաշինջաղյան, Մինաս, Եր. Քոչար, Կոջոյան, Աբեղյան

Ժամանակակից նկարներ՝ 32 կտավ

Ռիտա Սարգսյան - Սերժ Սարգսյանին փոխկապակցված անձ

Բանկային դրամական միջոցներ

2011թ. - 112 մլն դրամ

2012թ. - 117 մլն դրամ

Նվիրատվություններ

2011թ. - 8.5 մլն դրամ

  1. 2. Տիգրան Սարգսյան – ՀՀ վարչապետ

Դրամական միջոցներ

2011թ. – 35 մլն դրամ, 859 հազար ԱՄՆ դոլար

2012թ. – 12 մլն դրամ, 987 հազար ԱՄՆ դոլար

Վերադարձված փոխառություններ – 45 մլն 750 հազար դրամ

Բաժնետոմսեր – 6մլն 336 հազար դրամ

Անշարժ գույք`

2 բնակարան

2 առանձնատուն

1 ավտոտնակ

1 հողամաս

Գոհար Սարգսյան (տնային տնտեսուհի) - Տիգրան Սարգսյանին փոխկապակցված անձ

Դրամական միջոցներ

2011թ. – 15 մլն դրամ, 128.900 ԱՄՆ դոլար

2012թ. – 15 մլն դրամ, 138.734 ԱՄՆ դոլար

  1. 3. Գագիկ Խաչատրյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ

Դրամական միջոցները

2011թ. – 278 մլն դրամ, 2.980.000 ԱՄՆդոլար

2012թ. – չի ներկայացրել

Լաուրա Եփրեմյան – Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված անձ

Դրամական միջոցներ

2011թ. – 188 մլն դրամ, 2.765.200 ԱՄՆ դոլար

2012թ. – չի ներկայացրել

  1. 4. Արմեն Գևորգյան – ՀՀ Տարածքային կառավարման նախարար

Դրամական միջոցներ

2011թ. – չի ներկայացրել

2012թ. – 3 մլն դրամ, 30.000 ԱՄՆ դոլար

Անշարժ գույք

2 բնակարան

2 հողամաս

Թամարա Գևորգյան – Արմեն Գևորգյանին փոխկապակցված անձ

Դրամական միջոցներ

2011թ. – 210.000 ԱՄՆ դոլար

2012թ. – 250.000 ԱՄՆ դոլար

Փոխառության վերադարձ

2011թ. – 200.000 ԱՄՆ դոլար

2012թ. – 250.000 ԱՄՆ դոլար

Օգնություն

2012թ. – 40.000 ԱՄՆ դոլար

  1. 5. Տարոն Մարգարյան – զբաղեցնում է Երևանի քաղաքապետի պաշտոնը

Դրամական միջոցներ

2011թ. – 115 մլն դրամ, 50.000 ԱՄՆ դոլար, 50.000 Եվրո

2012թ. – 115 մլն դրամ, 50.000 ԱՄՆ դոլար, 50.000 Եվրո

Անշարժ գույք

7 շենք և շինություն

1 հողամաս

3 ավտոտնակ

Շարժական գույք

3 ավտոմեքենա – 2 Mercedes, 1 Range Rover

Ըստ 2013թ. Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության համար ներկայացված հայտարարագրի՝ Տարոն Մարգարյանը հայտարարագրել է միայն իր անունով սեփականությունը: Այն է` հարյուր տասնհինգ մլն. դրամ, հիսուն հազար ԱՄՆ դոլար, հիսուն հազար Եվրո, հիսուն տոկոս բաժնեմաս „Զեթ ընդ Զեթ” ընկերությունում, բնակարաններ Երեւանում - Ավան, Սայաթ Նովա 8, բն. 7, մակերեսը` 137.9 քառ, մետր, Թումանյան փողոց - 63, 64, 65, 190.2 քառ. մետր, Ավան, Բաբաջանյան 77/7, տարածքը` 1578.3 քառ. մետր, տարածք Երեւանում, Առեւտրի կենտրոն 2/3, 761.24ք/մ, տարածք Երեւանում, Ավան, Աճառյան 42, 3729.8 ք/մ, Շենք եւ շինություն, Ավան, Չարենցի թաղամաս, 44ք/մ, Թիվ 2 ամառանոցը Ջերմուկում, մակերեսը` 2.585ք/մ, հողամաս Դիլիջանում, Մաքսիմ Գորկի 3/1, 6365ք/մ, Ավտոտնակ Ավան 8 շենքի բակում, եւս մեկ ավտոտնակ Ավան 18 շենքի բակում, ավտոմեքենա Մերսեդես S 450, 2007թ արտադրության, Ռեյնջ Ռովեր սուպեր չարչ, 2006թ. արտադրության, Մերսեդես Բենց G 500, 2002թ. արտադրության: Նաեւ ստանում է աշխատավարձ` ամեն ամիս 394.000 դրամի չափով: Այս ամենի գնահատաումը ամենահամեստ հաշվարկներով գերազանցում է տասը միլիոն ԱՄՆ դոլարը:

  1. 6. Սուրիկ Խաչատրյան – մինչև 2013թ. հունիսի 3-ը Սյունիքի մարզպետ

Դրամական միջոցներ

2011թ. – 2 մլն դրամ (աշխատավարձ)

2012թ. – 2.500.000.000 դրամ, 1.000.000 ԱՄՆ դոլար

Բաժնեմասի օտարում – 7.000.000.000 դրամ

  1. 7. Աղվան Հովսեփյան – մինչև 2013թ. սեպտեմբերի 13-ը ՀՀ գլխավոր դատախազ

Դրամական միջոցներ

2011թ. – 12 մլն դրամ, 135.000 ԱՄՆ դոլար

2012թ. – չի ներկայացրել

Նարեկ Հովսեփյան – Աղվան Հովսեփյանին փոխկապակցված անձ

Դրամական միջոցները

2011թ. – 128 մլն դրամ

2012թ. – չի ներկայացրել

Շահաբաժին

2011թ. – 49.464.500 դրամ

Անշարժ գույք

5 միավոր

Միսակ Հովսեփյան – Աղվան Հովսեփյանին փոխկապակցված անձ

Դրամական միջոցներ

2011թ. – 60.000.000 դրամ

2012թ. – չի ներկայացրել

Շահաբաժին

2011թ. -9.350.000&l

Այս խորագրի վերջին նյութերը