ՀՀԿ–ական պատգամավորի ինքնախոստովանությունը. «Հանրությունը մե՛զ է դեմ»
ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ–ում արտահերթ կարգով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ–ական պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը բավականին անկեղծ խոստովանություն է արել։
–Հանրությունը մե՛զ է դեմ, համակարգի՛ն դեմ չէ։
ՀՀԿ–ական պատգամավորի այս ինքնախոստովանությունը ոչիշխանական խմբակցությունները ողջունել են, ինչը շփոթեցրել է Հակոբ Հակոբյանին։ Նա փորձել է շտկել իրավիճակը և դիմելով ընդդիմադիրներին՝ հավելել է.
–Ձե՛զ էլ է դեմ, ոչ միայն մեզ։
Հակոբ Հակոբյանի այս փորձը, սակայն, ձախողվել է, քանի որ պատգամավորներն սկսել են ծիծաղել։
–Եթե համակարգին դեմ եք, ասեք՝ համակարգին ենք դեմ, ձգելը արդարացում չէ։ Դուք համակարգին չէ, որ դեմ եք,–շարունակել է համառել ՀՀԿ–ական պատգամավորը՝ եզրափակելով.

–Դուք մեզ եք դեմ, մենք էլ մեծամասնություն ենք։
7or.am