Քաղաքական

21.01.2014 09:44


Մաքսային միությանը միանալն էլ չփրկեց

Մաքսային միությանը միանալն էլ չփրկեց

Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը երեկ տեղեկացրել էր, որ այս տարեսկզբից Ռուսաստանի Դաշնություն առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ սույն կարգը պայմանավորված է Ռուսաստանում ուժի մեջ մտած «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխություններով։ «Դա նշանակում է, որ այլ պետությունների քաղաքացիները Ռուսաստանում 90 օր գտնվելուց հետո այլևս չեն կարող հատել Ռուսաստանի սահմանը և անմիջապես հետ վերադառնալ, ինչպես դա անում էին նախկինում։

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ վերոհիշյալ կարգը խախտողների համար սահմանվել է ՌԴ մուտք գործելու արգելք 3 տարի ժամկետով», տեղեկացրել է Միգրացիոն պետական ծառայությունը»,–գրում է «Չորրորդ իշխանությունը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը