Քաղաքական

22.01.2014 10:08


Լյովա Խաչատրյան. «Այսօր արտագաղթն իրականացվում է երեք ուղղություններով՝ արտերկիր, գերեզմաններ, բանտեր»

Լյովա Խաչատրյան. «Այսօր արտագաղթն իրականացվում է երեք ուղղություններով՝ արտերկիր, գերեզմաններ, բանտեր»

Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ծագումով ապարանցի Լյովա Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսելով այսօրվա Հայաստանի իրավիճակի մասին՝ ասել է, թե մարդիկ փող չունեն, որովհետև աշխատանք չունեն։

«Աշխատանք էլ չունեն, որովհետև աշխատատեղ չկա։ Իսկ աշխատատեղ չկա, որովհետև փոքր և միջին բիզնես չկա։ Փոքր և միջին բիզնես էլ չկա, որովհետև ոչնչացվեց այդ ամենը։ Ոչնչացվեց, որովհետև երևի այդպես էր պետք,–թվարկեց Խաչատրյանը՝ բացատրելով, որ այսօրվա Հայաստանում միակ երևույթը, որ զարգանում է, արտագաղթն է,–այսօր արտագաղթն իրականացվում է երեք ուղղություններով՝ մեկը՝ արտերկիր, երկրորդը՝ դեպի գերեզմաններ, իսկ մյուս ուղղությունը բանտերն են, երբ մարդը չի ուզում նշված երկուսից որևէ ուղղությամբ գնալ ու այդ դեպքում էլ հայտնվում է բանտերում»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը