Տնտեսական

03.04.2014 11:58


Նպաստները կրկին ուշացնում էին. բյուջեում փող չկա՞ր

Նպաստները կրկին ուշացնում էին. բյուջեում փող չկա՞ր

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստները «Հայփոստի» մասնաճյուղերում սկսել են վճարվել միայն այսօրվանից։ Այս մասին «7օր»–ին հայտնել են «Հայփոստի» տեղեկատվական բաժնից՝ հավելելով, որ ընտանեկան, սոցիալական նպաստները, հրատապ օգնություններն արդեն մի քանի օր է՝ վճարվում էին։

Նշենք նաև, որ «7օր»–ին դիմած քաղաքացիների խոսքերով՝ այս օրերին «Հայփոստի» մասնաճյուղերում հեռախոսազանգերին կա՛մ չեն պատասխանել, կա՛մ գիծն անընդհատ զբաղված է եղել։

Հիշեցնենք, որ նախորդ ամիս ևս ուշացնում էին նպաստների վճարումները։ Այդ ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պարզաբանել էին, որ 2014-ի մարտ ամսվանից ընտանեկան, սոցիալական նպաստները, հրատապ օգնությունները, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների վճարումները կսկսվեն ժամանակին՝ յուրաքանչյուր ամսվա վերջին տասնօրյակում:

Այսօր արդեն ապրիլի 3–ն է, և, փաստորեն, վճարումները չեն սկսվել ժամանակին:

«7օր»–ը գրավոր հարցում է ուղարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ պարզելու, թե ո՞րն է վճարումների ուշացման պատճառը։ Նախարարությունից խոստացել են պատասխանել, որը ստանալուն պես՝ կհրապարակենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը