Լրահոս

04.04.2014 14:50


Գալուստ Սահակյան. «Մի՛ մտածեք՝ ես էն գործիչն եմ, որին կարելի է քերել, մի բան հանել»

Գալուստ Սահակյան. «Մի՛ մտածեք՝ ես էն գործիչն եմ, որին կարելի է քերել, մի բան հանել»

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ

–Վարչապետի հրաժարականն անակնկա՞լ էր ձեզ համար, քանի որ միշտ ասում էիք, որ ՀՀԿ–ի օրակարգում վարչապետի փոփոխության հարց չկա։

–Մենք վարչապետի հարց երբևէ չենք քննարկել։ Եղել է վարչապետի հրաժարականի դիմում, որը չի քննարկվել։ Որոշումն ինքնուրույն է եղել՝ իր վերլուծությունների հետևանքով։ Եվ միշտ պետք է մտածեք, որ ցանկացած պետության մեջ ամենախոցելի պաշտոնը վարչապետի պաշտոնն է։ Կարծում եմ՝ այս վեց տարիներին աշխատանքային ծանրաբեռնվածությունը շատ մեծ էր, և բավականին խնդիրներ հաղթահարվել են, իսկ մնացածն իր որոշման հետևանքն է։

–Այսինքն, սա Սերժ Սարգսյանի որոշո՞ւմը չէր։

–Պարզ չասացի՞, որ վարչապետի որոշումն է։

–Այսինքն, Սերժ Սարգսյանի համա՞ր էլ էր անակնկալ, երբ Տիգրան Սարգսյանը երեկ հայտարարեց իր հրաժարականի մասին։

–Ո՛չ, «այսինքն» չկա՛։ Դուք մեկ անգամ էլ մեր հրատարակումը նայեք... և մի մտածեք՝ ես էն գործիչն եմ, որին կարելի է քերել, մի բան հանել։

–Նոր վարչապետն անպայման ՀՀԿ–ի՞ց պետք է լինի։

–Կարծում եմ, որ դա ավելի տրամաբանական է, բայց, ըստ մեր մշտական գործելակերպի, ոչ թե մտածել ենք, որ պարտադիր պիտի հանրապետական լինի, այլ էն խնդիրը, որը հետագայում պիտի իրականացվի, ավելի շատ այդ ռազմավարությունն իրականացնող թեկնածուի խնդիր է լուծվել։

–Չե՞ք կարծում, որ Տիգրան Սարգսյանը նաև քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի իր «մութ գործերի» համար։

–Կարծում եմ, որ մարդիկ կլինեն, որ իրենց բարոյական կերպարի ներգրկումով իրավունք ունեն չգնահատել մարդու աշխատանքը, բայց դա չի նշանակում, որ դա դատապարտման ենթակա է։ Մենք այդ տեսակետը չենք կիսում։

–Ուզում եք ասել, որ Տիգրան Սարգսյանը դրակա՞ն ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա։

–Իհա՛րկե։ Պարզապես, իմ անձնական կարծիքով, հրաժարականի պատճառն այն էր, որ արդեն վեց տարի աշխատել է, և, տրամաբանորեն, բարեկիրթ քաղաքական ձև է. չի ցանկացել շարունակել աշխատանքը, իր հոժար կամքով հրաժարականի դիմում է գրել։

–Հնարավո՞ր է, որ մի օր էլ դուք ձեր «հոժար կամքով» դիմում գրեք, քանի որ երկար տարիներ խմբակցության ղեկավար եք։

–Վարչապետը քաղաքական պաշտոն է, իսկ ես պաշտոն չունեմ։ Առավել ևս՝ քանի այդ տրամաբանության մարդիկ կան, ես մինչև վերջ պիտի մնամ, որպեսզի, վերջին հաշվով, էդ անպատշաճ երևույթները հասարակության միջից վերանան։

–Իսկ Սերժ Սարգսյանն այդ նույն տրամաբանությամբ ինչո՞ւ հրաժարական չի տալիս։

–Եթե լավ դաստիարակություն ունենայիք, էն մարդը, որը կարողացել է անկախության գլխավոր դերակատարներից մեկը լինել, այդպես բամբասային հարցեր չէիր տա։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը