Տնտեսական

04.04.2014 15:22


ՕԵԿ պատգամավոր. «Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորված է սոցիալ-տնտեսական ոլորտում առկա խնդիրներով»

ՕԵԿ պատգամավոր. «Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորված է սոցիալ-տնտեսական ոլորտում առկա խնդիրներով»

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի կարծիքով Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորված է սոցիալ-տնտեսական ոլորտում առկա խնդիրներով։ Լրագրողներին նա հայտնել է, որ վարչապետի հրաժարականի հիմնական պատճառը կենսաթոշակային բարեփոխումն էր և դրա ներդրումից հետո առաջացած խնդիրները։ Ուշագրավն այն է, որ ՀՀԿ ներկայացուցիչները դժվարանում են նշել Սարգսյանի հրաժարականի պատճառը՝ բավարարվելով Սարգսյանի տարածած հայտարարությունը մեջբերելով։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «ՉԻ»-ն գրել էր, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպում է խնդրել Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում վերջինիս առաջարկել է, որ «Օրինաց երկիրը» շարունակի մնալ կոալիցիայում, սակայն հրաժարվի նախարարական իր պորտֆելներից։ Բաղդասարյանի նման որոշումը պատճառաբանվում է այն բանով, որբ «Օրինաց երկիրը» չի ցանկանում պատասխան տալ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի սխալների համար:

Այս խորագրի վերջին նյութերը