Քաղաքական

12.04.2014 18:14


Սերժ Սարգսյան. «Կգնամ, նախագահականին քիչ զիջող ՀՀԿ–ի գրասենյակում կնստեմ, կաշխատեմ»

Սերժ Սարգսյան. «Կգնամ, նախագահականին քիչ զիջող ՀՀԿ–ի գրասենյակում կնստեմ, կաշխատեմ»

Սերժ Սարգսյանը երեկ տեղի ունեցած ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակների ընտրության ժամանակ, ըստ Առավոտ–ի, մեկնաբանել է այլևս նախագահի աթոռին չհավակնելու իր հայտարարությունը.

«Արած հայտարարությունը շատ պարզ է: Ի՞նչ է, պարտադիր մեկն անպայման պետք է մի քսան անգամ նախագա՞հ լինի: Կարող է ուրիշի մոտ ավելի հաջող է ստացվում, թող մեկ ուրիշը գա փորձի, ի՞նչ խնդիր կա: Իսկ ո՞վ է ասել, որ ես ամենալավն եմ, եւ ինչո՞ւ անպայման ես պետք է լինեմ: Դուք գիտեք շատերին, ովքեր համարում էին, որ իրենք ամենալավն են, բայց իրենց կարծիքը քիչ է: Սա է, պատճառը սա է, ուրիշ որեւէ բան չկա: Բայց եթե ուշադիր նայել եք, ես նաեւ ասել եմ, որ ՀՀԿ-ն շարունակելու է իր վճռական դերակատարությունը: Իսկ ի՞նչ է եղել. շատ լավ կուսակցական գրասենյակ ունենք, որ նախագահականին քիչ է զիջում: Կգնամ այդ գրասենյակում էլ կնստեմ, կաշխատեմ»,- հայտարարել է նա:

Մանրամասները՝ aravot.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը