Քաղաքական

12.04.2014 23:08


Լևոն Զուրաբյանն առաջարկում է պայթեցնել իշխանությունների քաղաքական ճահիճը (տեսանյութ)

Լևոն Զուրաբյանն առաջարկում է պայթեցնել իշխանությունների քաղաքական ճահիճը (տեսանյութ)

Ոչիշխանական 4 ուժերի տնտեսական համաժողովում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ պետք է պայթեցնել գործող իշխանությունների քաղաքական ճահիճը։

Նա ստեղծված իրավիճակը շտկելու ճանապարհը տեսնում է «հրաշալի քառյակի» միասնական գործողություններում, ինչը, նրա համոզմամբ, կարող է քաղաքական և տնտեսական ճեղքում առաջացնել։

–Մի քանի ընտանիքի ձեռքում կենտրոնացած բիզնեսը պետք է անցնի զանգվածներին։ Մեր նպատակը ժողովրդական կապիտալիզմն է,-ասել է Լ. Զուրաբյանը,–պետք է երկու ճեղքում կատարենք՝ նախ, մոռանանք, որ այս իշխանությունը ներքին բարեփոխման ռեսուրս ունի, և քշենք այս իշխանություններին ու իշխանության բերենք ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունների։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը