Քաղաքական

13.04.2014 15:51


ՀՀ 13-րդ վարչապետն է Հովիկ Աբրահամյանը (տեսանյութ)

ՀՀ 13-րդ վարչապետն է Հովիկ Աբրահամյանը (տեսանյութ)

ՀՀԿ ԳՄ, այնուհետև խորհրդի նիստերում հավանության է արժանացել ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջարկած թեկնածուն՝ ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը։

Նա նաև ասել է, որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին կադրային քաղաքականության հարցում ամբողջական ազատություն է տվել, բայց դա չի կարող լինել խնամի–ծանոթ–բարեկամ–քավոր–սանիկ սկզբունքով։

Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո ԱԺ նախագահի պաշտոնը թափուր է մնում, բայց այսօր ՀՀԿ–ն խորհրդարանի խոսնակի թեկնածուի հարց չի քննարկել։

–Մենք դեռ ունենք ժամանակ, և մինչև ապրիլի 28–ը՝ ԱԺ նիստը, կքննարկենք և ձեր դատին կներկացնենք,–ասել է Է. Շարմազանովը։

Ի դեպ, Տիգրան Սարգսյանն, ըստ Շարմազանովի, զբաղվելու է դիվանագիտական աշխատանքով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը