Քաղաքական

13.04.2014 17:40


Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնի»

Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնի»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոալիցիայի մաս չի կազմի: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս չմեկնաբանեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` վարչապետ նշանակվելու որոշումը` նշելով, որ կարիք չի տեսնում կարծիք հայտնել «անձի նշանակման վերաբերյալ»:

«Երբ Հովիկ Աբրահամյանը կներկայացնի կառավարության գործունեության ծրագիրը, որը իհարկե պետք է չլինի Տիգրան Սարգսյանի տխրահռչակ կառավարության շարունակությունը, երբ մենք կտեսնենք, թե ինչպես է աշխատում նորանշանակ վարչապետը, այդ ժամանակ էլ մենք կմեկնաբանենք և գնահատական կտանք»,- ասաց ԲՀԿ ներկայացուցիչը:

Մանրամասները՝ civilnet.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը