Քաղաքական

15.04.2014 16:19


Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ-ի` կառավարությունում ներգրավվածության հնարավոր մասնակցության հարցն այլևս համարենք փակված»

Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ-ի` կառավարությունում ներգրավվածության հնարավոր մասնակցության հարցն այլևս համարենք փակված»

Ինչո՞ւ են իշխանություններն, այնուամենայնիվ, շարունակ փորձում տարածել ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետին հակասող տեղեկություններ:

NewsBook-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իշխանական քարոզչամեքենաները բոլոր երկրներում աշխատում են նույն գեբելսյան ոճով:

«Այսինքն, սուտը որքան էլ ակնառու լինի, բայց շարունակ կրկնվի, կարող է որոշակի ազդեցություն թողնել հանրային գիտակցության վրա: Ըստ որում, սա կախված չէ երկրի ժողովրդավարության աստիճանից»,- ասաց Զոհրաբյանն ու նշեց, որ իշխանությունների` իր կարծիքով հնաոճ ու իրեն սպառած ձեռագիրն իրեն չի զարմացնում: Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ երեկ պաշտոնապես հայտարարություն է տարածել, որը ստիպված է կրկնել նաև այսօր:

««Բարգավաճ Հայաստանը» որևէ ձևաչափով, որևէ կերպ, ներգրավվածության որևէ աստիճանով այս կառավարության մաս չի լինելու: Իսկ թե ինչ է հայտարարում էդուարդ Շարմազանովը, և թե ում հետ են նրանք բանակցություններ վարում, պետք է ճշտել իրենցից: Այս խոսքերը խնդրում եմ ընդունել որպես պաշտոնական հայտարարություն, և ԲՀԿ-ի` կառավարությունում ներգրավվածության հնարավոր մասնակցության հարցն այլևս համարենք փակված»,-ասաց Զոհրաբյանը և չցանկացավ անդրադառնալ իշխանությունների՝ այսպիսի գործելաոճ որդեգրելու նպատակներին:

«Նրանց նպատակներն ինձ չեն հետաքրքրում, որպեսզի ժամանակ վատնեմ մտածելու և վերլուծելու համար»,- ասաց նա:

Արաքս Մամուլյան
Մանրամասները` NewsBook.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը