Լրահոս

16.04.2014 12:00


Բրեյքդանսի կովկասյան նախընտրական փուլում հայերը գրավեցին 3-րդ հորիզոնականը

Բրեյքդանսի կովկասյան նախընտրական փուլում հայերը գրավեցին 3-րդ հորիզոնականը

Ապրիլի 13-ին Թբիլիսիում կայացավ Red Bull BC One Caucasus Cypher 2014 մրցաշարի կովկասյան նախընտրական փուլը, որին մասնակցեցին նաև հայաստանյան փուլի 7 հաղթողները՝ բի-բոյներ Predator-ը, Flex Feet-ը, Pollux-ը, Azo-ն, Actor-ը, Thief-ը և Booble-ն: Կովկասյան նախընտրական փուլի ժյուրիի կազմում էին Neguin և Hong 10 աշխարհահռչակբի-բոյները:

Թբիլիսյան առաջնության հաղթող ճանաչվեց վրացի Pioneer-ը, ով կցուցադրի իր վարպետությունը սեպտեմբերին՝ Խորվաթիայում կայանալիք կիսաեզրափակչին, իսկ հաղթանակի դեպքում նա նոյեմբեր ամսին կմեկնի Փարիզ՝ Red Bull BC One 2014 եզրափակչին մասնակցելու, ուր կհավաքվեն ողջ աշխարհի ուժեղագույն բի-բոյները:

Հայ բի-բոյներ Վանուշ Շահինյանը (Booble) ու Արսեն Հովհաննիսյանը (Predator) թբիլիսյան նախընտրական փուլում գրավեցին 3-րդ հորիզոնականը:

Այս խորագրի վերջին նյութերը