Մեկնաբանություն

16.04.2014 12:40


Մատնոցը պտտեցնում եմ, ձեզ «ֆռռացնում» եմ

Մատնոցը պտտեցնում եմ, ձեզ «ֆռռացնում» եմ

Հիշո՞ւմ եք փողոցային «ատրակցիոնը»՝ մատնոց «ֆռռացնելը»։

Մի ժամանակ ամեն քայլափոխի կարելի էր հանդիպել միամիտների գրպանը դատարկելու պարզունակ, բայց խիստ եկամտաբեր «խաղին»։

Երեք մատնոց, մեկի մեջ, իբր, գնդակ, դրանք պտտեցնողն, ու դրածո հաջողակներ հաճախորդներին գայթակղելու համար։

«Кручу, верчу, запутать хочу». առաջվա միամիտներն այլևս չկան։

Փողոցային մատնոց «ֆռռացնողները» հիմա անհետացել են։ Սակայն երևույթը տրանսֆորմացիայի է ենթարկվել ու հայտնվել վերևներում։ Ոչնչով չի տարբերվում փողոցներից անհետ կորած խաղից։ Երեք մատնոց. մեկի վրա գրված է «պաշտոն», երկրորդի վրա՝ «բարձր պաշտոն», երրորդի վրա՝ «երազածդ պաշտոնը»։

Ու սկսվում է «ֆռռոցին»՝ «Кручу, верчу, запутать хочу»։ Եվ ի՞նչ, պարզվում է՝ միամիտներ ոչ թե պարզապես կան, այլ կան՝ ինչքան ուզես։ Դրածոներն էլ մի այլ եռանդով հավաքագրում են հաճախորդներին, ովքեր «երազած պաշտոնն» ունենալու համար անընդհատ գնում-գալիս են մատնոցի տակ գնդակ գտնելու փափագով։

Չկա՛, երեք մատնոցից և ոչ մեկի տակ գնդակ չկա...

Վերջապես դա հասկանալու համար շատ խելք պետք չի։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը