Լրահոս

16.04.2014 12:55


Անջեյ Կասպշիկ. «Ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իրավիճակը լարված է»

Անջեյ Կասպշիկ. «Ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իրավիճակը լարված է»

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ադրբեջանական «Trend»-ին հայտնել է, որ ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իրավիճակը լարված է։ Ըստ դիվանագետի՝ այդ մասին վկայում են Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների հաղորդագրությունները։

Կասպշիկը նաև նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումն այլ պետություններում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում երկրորդ պլան չի մղվում։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հետևողականորեն փորձում են հակամարտող կողմերին նոր մոտեցումներ ներկայացնել կարգավորման գործընթացն առաջ տանելու համար։ Անցյալ շաբաթ միջնորդները երկու հանդիպում են ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ, մեկ հանդիպում էլ՝ նախագահների»,-ասել է Կասպշիկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը