Լրահոս

16.04.2014 15:51


Սլավյանսկ մտած ուկրաինացի զինվորականները ռուսական դրոշ են բարձրացրել

Սլավյանսկ մտած ուկրաինացի զինվորականները ռուսական դրոշ են բարձրացրել

Սլավյանսկ մտած ուկրաինական բանակի զինծառայողները ռուսական դրոշ են բարձրացրել՝ հասկացնելով, որ անցել են դաշնայնացում պահանջողների կողմը։

«Դա ինքնապաշտպանական ուժերի գրոհ չէր։ Ուկրաինացի զինվորականները ժամանել են այստեղ ռուսական դրոշի ներքո։ Այդպիսով նրանք անցել են ժողովրդի կողմը»,–հայտնում է «Россия 24» հեռուստաընկերությունը։ Հեռուստաալիքի թղթակցի փախանցմամբ՝ ներկա դրությամբ՝ տեխնիկայի շարասյան երկայնքով Սլավյանսկի ինքնապաշտպանական ջոկատներ են շարվել։ Թղթակիցը հստակեցնում է, որ բնակիչները մոտենում են զինվորականներին, շփվում նրանց հետ։

Փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը