Լրահոս

16.04.2014 17:25


Սլավյանսկում աշխարհազորայինների կողմն է անցել 60 ուկրաինացի զինվորական

Սլավյանսկում աշխարհազորայինների կողմն է անցել 60 ուկրաինացի զինվորական

Մոտ 60 ուկրաինացի զինվորական՝ ուղարկված Կրամատորսկ՝ մասնակցելու դաշնայնացման կողմնակիցների դեմ իրականացվող գործողությանը, անցել է ցուցարարների կողմը։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Զինծառայողները հանել են ուկրաինական դրոշները և ռազմական մեքենաներն ուղղել Սլավյանսկ. «Այստեղ մենք տեսել ենք, որ նրանք ոչ պառակտողներ են, ոչ էլ ահաբեկիչներ. սովորական տեղացի բնակիչներ են, որոնց հետ մենք չենք պատերազմելու»,–ասել է «ՌԻԱ նովոստի»–ին զինծառայողներից մեկը։

Այս խորագրի վերջին նյութերը