Տնտեսական

17.04.2014 12:19


Կառավարությունը մերժել է տուգանքները նվազեցնելու ԲՀԿ օրենքի նախագիծը

Կառավարությունը մերժել է տուգանքները նվազեցնելու ԲՀԿ օրենքի նախագիծը

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը մերժեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մաuին Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Դրանով առաջարկվում էր գյուղական համայնքներում ՓՄՁ ոլորտի համար տուգանքները նվազեցնել:

Նախագիծը մերժելուց հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց հետևյալը. «Մենք սկսել ենք մի գործընթաց, որը նաև ապագա կառավարության և երկրի նախագահի ցանկությունն է՝ ՓՄՁ-ի ոլորտ համար ստեղծել շատ բարենպաստ պայմաններ և բարենպաստ հարկային դաշտ: Առաջիկայում մենք շատ լավ քայլեր ենք անելու ընդառաջ ՓՄՁ-ի ծրագրերի և հնարավորություն ենք ստեղծելու, որ ՓՄՁ-ն զարգանա մեր երկրում»։

Այս խորագրի վերջին նյութերը