Լրահոս

17.04.2014 21:50


Սիրիայի հայերի բռնագաղթ իրականացնելու փորձերին դիմակայելու ուղիները

Սիրիայի հայերի բռնագաղթ իրականացնելու փորձերին դիմակայելու ուղիները

Սիրիայի հայերի բռնագաղթ՝ էթնիկ զտումներ, իրականացնելու փորձերին դիմակայելու համար պետք է կատարել հետեւյալ գործողությունները: Առաջինը Քեսապի իրադարձությունների վերաբերյալ միջազգային հետաքննություն իրականացնելու պահանջի իրագործումն է, երկրորդը՝ Սիրիայի հայերի ինքնապաշտպանության համակարգի ստեղծումը:

Քեսապի իրադարձությունների վերաբերյալ միջազգային հետաքննություն իրականացնելը կարեւոր է՝

1. բացահայտելու եւ դատապարտելու համար Քեսապի հայերի բռնագաղթը ծրագրող եւ իրականացնող կազմակերպություններն ու երկրները,

2. բացահայտելու եւ դատապարտելու համար հայերի ցեղասպանության եւ բռնագաղթի այն հետքը, որ ձգվում է 1894-1923 թթ. իրականացված Արեւմտյան Հայաստանում, Կիլիկյան Հայաստանում եւ օսմանյան կայսրության ողջ տարածքում,

3. ինչպես նաեւ բացահայտելու եւ դատապարտելու համար հայերի ցեղասպանության եւ բռնագաղթի այն հետքը որ ձգվում է 1905-1990 թթ. Կովկասում, Բաքվում, Շուշիում, Հայաստանի Հանրապետության տարածքում, Նախիջեւանում, հետագայում Սումգայիթում եւ Ադրբեջանի Հանրապետության տարածքում, Արցախում, հարակից հայկական բնակավայրերում:

Երկրորդ ուղղությունը Սիրիայի հայերի ինքնապաշտպանության համակարգի ստեղծումն է, որը հնարավոր է՝ Արեւմտյան Հայաստանի հռչակած մշտական զինված չեզոքության որոշման համաձայն, Արեւմտյան Հայաստանի պետական դրոշի ներքո:

Այսինքն՝ հիմնվելով՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության <<Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի մշտական, զինված, դրական չեզոքության քաղաքականություն ընտրելու մասին>> որոշման, ընդունված՝ 2011 թ. մարտի 29-ին, եւ <<Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերի ստեղծման մասին>> հրամանագրի, ընդունված՝ 2012 թ. դեկտեմբերի 26-ին, Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության <<Սիրիայի հայության ինքնապաշտպանության ուժեր կազմավորելու հարցի վերաբերյալ>> հայտարարության վրա, ընդունված 2014 թ. մարտի 28-ին:

Այս գործողություններն իրականացնելու դեպքում հնարավոր է ապահովել Սիրիայի հայկական գաղթավայրի կենսունակությունը, ապահովել Սիրիայի հայերի անվտանգությունը եւ դրանց հիմքի վրա նրանց այլ իրավունքների պաշտպանությունը, որպես Սիրիայի Հանրապետության քաղաքացիներ, որպես տարածաշրջանում բնիկներ, որպես Արեւմտյան Հայաստանի հայեր: Պետք է ժամանակին համահունչ գործել, իրադարձությունները սրընթաց են զարգանում:

Տիգրան Փաշաբեզյան

Այս խորագրի վերջին նյութերը