Լրահոս

17.04.2014 20:52


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես

2014 թ. ապրիլի 18-23-ը Երևանի պատմության թանգարանի ցուցասրահում (ք. Երևան 0010, Արգիշտի 1/1) տեղի կունենա Ջավախքում ստեղծագործող հայ նկարիչների և քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ապրիլի 18-ին ժամը 12։00-ին։ Մուտքն ազատ է։

2014 թ. ապրիլի 21-23-ը Վրաստանում իրականացվող միջոցառումներ

2014 թ. ապրիլի 21-23-ը Վրաստանում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները։

  • 21 ապրիլի – այցելություն Թբիլիսի, մասնակցություն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի բացման արարողությանը,
  • 21 ապրիլի, ժամը 18 00 - այցելություն Ախալցխայի Ծղալթբիլա գյուղի «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի շահառուի ընտանիք, բազմազավակ հայ ընտանիքներին նվիրատվության իրականացում,
  • 22 ապրիլի ժամը 12 00 – այցելություն Ասպինձայի շրջանի Դամալա գյուղ, մասնակցություն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի բացման արարողությանը,
  • 22 ապրիլի, ժամը 18 00 – այցելություն Նինոծմինդա, բազմազավակ հայ ընտանիքներին նվիրատվության իրականացում,
  • 23 ապրիլի, ժամը 10 00 – այցելություն Ախալքալաք, բազմազավակ հայ ընտանիքներին նվիրատվության իրականացում,
  • 23 ապրիլի ժամը 11 30- այցելություն Նինոծմինդա, մասնակցություն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի բացման արարողությանը,
  • 23-ը ապրիլի ժամը 19 00 ին- վերադարձ Երևան։

Սիրով տեղեկացնում ենք, որ ցանկացողները կարող են մասնակցել վերոհիշյալ միջոցառումներին։

Այս խորագրի վերջին նյութերը