Լրահոս

17.04.2014 12:56


Ծայրահեղ աղքատության մատնված անօթևան ընտանիքի 8-ամյա դուստրը դպրոց չի հաճախում, նորածնին էլ ծննդյան վկայական չեն հանել

Ծայրահեղ աղքատության մատնված անօթևան ընտանիքի 8-ամյա դուստրը դպրոց չի հաճախում, նորածնին էլ ծննդյան վկայական չեն հանել

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցների և կամավորների՝ տնակային ավաններ ամենօրյա այցելություններն ու ուսումնասիրությունները վաղուց ապացուցել են, որ Գյումրիում տիրող աղքատությունը սահմաններ չունի, իսկ տնակային ավանները պարզապես վերածվել են դժոխքի երկրի վրա:

Ամեն քայլի հանդիպում ենք սոցիալապես էլ ավելի խոցելի ու դժբախտ ճակատագրերի տեր ընտանիքների, միայնակ մայրերի ու միայնակ, անօգնական տարեցների: Բազմաթիվ ընտանիքներ առանց տղամարդկանց են, շատ ընտանիքներում էլ հիվանդ և հաշմանդամություն ունեցող երեխաներ կան, անգամ դպրոց չհաճախող ու ծննդյան վկայական չունեցող երեխաներ:
Ներկայացվող տեսանյութը հարազատներից մեկի՝ շարքից դուրս եկած տնակում 5 անձով բնակվող մի ընտանիքի մասին է , որի երեք դուստրերից երկուսը միայնակ մայրեր են: Նրանք անգամ սոցիալական նպաստ չեն ստանում, իսկ 8-ամյա փոքրիկը երբևէ դպրոց չի հաճախել, երկու ամսական փոքրիկն էլ ծննդյան վկայական չունի:

http://youtu.be/HyL8xlDAOY8

Այս խորագրի վերջին նյութերը