Լրահոս

17.04.2014 15:39


Դատարանի ճանապարհին կալանավորն ասեղներ է կուլ տվել

Դատարանի ճանապարհին կալանավորն ասեղներ է կուլ տվել

ՔԿՀ-ից դատարան տեղափոխվող ավտոմեքենայի մեջ կալանավորներից մեկն այսօր ասեղներ է կուլ տվել, գրում է«Փաստինֆո»։
Այս մասին հայտարարել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը՝ մատուցողուհու սպանության գործով այսօրվա դատական նիստում՝ նշելով, որ այդ իսկ պատճառով մատուցողուհու սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանը ժամանակին չի բերվել դատարան։
Նիստը նշանակված էր ժամը 12։30-ին եւ գործով նախագահող դատավորն ստիպված եղավ նիստը հետաձգել, որպեսզի հնարավոր լինի ապահովել ամբաստանյալի ներկայությունը։

Այս խորագրի վերջին նյութերը