Լրահոս

17.04.2014 15:53


Ուրացողի կտակարանը

Ուրացողի կտակարանը

Իշխանափոխության փուլային տարբերակը պետք է իրականացնել մինչև վերջ:
Քանի քաղաքական դաշտում հարաբերական անդորր է, քաղաքական ուժերը զերծ են մնում լուրջ մեկնաբանություններից և վերլուծություններից, կարելի է քննարկել իրադարձությունների զարգացման մի այսպիսի տարբերակ` ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը սկսել է իշխանությունը հանձնելու փուլային տարբերակը, և այդ գործընթացը պետք է տանել մինչև վերջ: Այդ տարբերակը հնարավորություն կտա խուսափել լուրջ բախումներից, և պետությունը վտանգի չի ենթարկվի:
Ոչ իշխանական ուժերը եթե չեն առաջարկում իրենց վարչապետի պաշտոնի համար իրենց թեկնածուին, ապա պետք է մաս չկազմեն նոր Կառավարությանը: Դրա հետ մեկտեղ՝ շարունակել իրենց համատեղ գործունեությունը, որ եթե Սերժ Սարգսյանը կրկին փորձի իրենց «քցել», իրենք նորից ոտքի կանգնեցնեն ժողովրդին:
4 ուժերն այսօր կատարում են որոշակի բալանսի դեր, այդ բալանսը թույլ չի տալիս Սերժ Սարգսյանին մտածել վերարտադրության մասին: Այդ ուժերը կարող են նաև հետագայում կատարել այդ ֆունկցիան: Դրա հետ մեկտեղ՝ քանի որ Սերժ Սարգսյանն արդեն հանձնել է իր վարչապետին, ապա պարզ է, որ նաև այլ զիջումների կգնա: Զիջումներից մեկը պետք է լինի հետևյալը` նա պետք է պաշտոնապես հայտարարի, որ չի փորձելու վերարտադրվի, դրա հետ միասին նա կնախապատրաստի երկիրը արտահերթ ընտրությունների:
Նախապատրաստման փուլում ոչ իշխանական ուժերը վերջնական տեսքի կբերեն իրենց ծրագրերը և հստակ թիմ կկազմեն, որն ընտրություններից հետո կգա և երկիրը դուրս կբերի ճգնաժամից: Այ սա է ամենառացիոնալ տարբերակը իշխանափոխության հասնելու:

Սևակ Դանիելյան

Այս խորագրի վերջին նյութերը