Լրահոս

18.04.2014 10:47


Այսօր ավագ ուրբաթն է՝ Քրիստոսի խաչելության օրը

Այսօր ավագ ուրբաթն է՝ Քրիստոսի խաչելության օրը

Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան և թաղման հիշատակության օրն է: Եկեղեցիներում կատարվելու է է ժամերգություն և Խաչելության կարգ, որի ընթացքում ընթերցում են Ավետարաններ։ Դրանք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը, թաղումը:
Երեկոյան կատարվելու է Թաղման կարգ՝ հանդիսավոր թափորով, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը. Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի:

Այս խորագրի վերջին նյութերը