Մեկնաբանություն

18.04.2014 12:20


Իրականության ընկալման խնդիրները սրվում են Հայաստանում

Իրականության ընկալման խնդիրները սրվում են Հայաստանում

Իրականության ընկալման խնդիրները սրվում են Հայաստանում։ Գյումրին՝ նավահանգիստ, Դիլիջանը՝ ֆինանսական կենտրոն, և «Հայկական աշխարհի» այլ «հավակնոտ» ծրագրերը նաև դրա արդյունքն էին։

Մարդիկ կտրված են իրականությունից ու համառորեն չեն ուզում հասկանալ, որ չի կարելի 6 տարի շարունակ խոսել մի բանի մասին, որը չկա։ Չի կարելի անընդհատ մի բան հայտարարել, որն իրականում երբեք չի լինելու։ Չի կարելի խոսել ուժից, երբ ամեն րոպե թուլանում ես։

Այո՛, իշխանությունն արբեցնում է, բթացնում է և այլն... Բայց մեր դեպքում լրիվ այլ ախտորոշում է. իշխանությունը ոմանց կտրել է իրականությունից՝ երկատել։

«Երկատում»՝ անձի հոգեկան վիճակ, որից երկար ժամանակ դուրս չգալը հնարավոր է՝ հանգեցնի շիզոֆրենիայի։

Ի դեպ, շիզոֆրենիան, հունարենից բառացի թարգմանած, նշանակում է «ճեղքված»։ Իսկ Ստեփան Մալխասյանցի բացատրական բառարանում «ճեղքվածը»... Նայե՛ք ինքներդ։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը