Լրահոս

18.04.2014 12:30


Աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստը. «Բեյլին կարող է կանգնեցնել միայն դիպուկահարը»(տեսանյութ)

Աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստը. «Բեյլին կարող է կանգնեցնել միայն դիպուկահարը»(տեսանյութ)

Հայտնի արագավազորդ Ուսեյն Բոլթը հիացած է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործողություններից, ով Իսպանիայի Գավաթի եզրափակչում «Բարսելոնայի» դարպասն ուղարկեց հաղթական գնդակը։

«Հիանալի գոլ էր։ Բեյլը ցույց տվեց, թե ինչ արագություն ունի։ Նա աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստն է»,–ua.tribuna.com-ի փոխանցմամբ՝ ասել է Բոլթը։

Ի դեպ, անդրադառնալով Բեյլի արագությանը, Պրահայի «Սլավիա» ակումբի տնորեն Իգոր Կորնեևը հայտարարել է, որ Բեյլին կարող է կանգնեցնել միայն դիպուկահարը։

Այս խորագրի վերջին նյութերը