Լրահոս

19.04.2014 10:53


Մալազիայի մահմեդականները բողոքի գործողություն են իրականացրել՝ ընդդեմ Օբամայի այցի

Մալազիայի մահմեդականները բողոքի գործողություն են իրականացրել՝ ընդդեմ Օբամայի այցի

Շուրջ 100 մահմեդական ակտիվիստ բողոքի գործողություն է իրականցրել Կուալա-Լումպուրում ԱՄՆ դեսպանատան առջև՝ ընդդեմ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի այցի Մալազիա։ Theborneopost.com-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր Օբամայի ասիական շրջագայության մասին, որի շրջանակներում ԱՄՆ նախագահը կայցելի Մալազիա, Ֆիլիպիններ, Հարավային Կորեա և Ճապոնիա։

Նշենք, որ շուրջ 50 տարի ԱՄՆ նախագահներից ոչ մեկը չէր այցելել Մալազիա։

Այս խորագրի վերջին նյութերը