Լրահոս

19.04.2014 13:06


Արման Սաղաթելյան. «Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ կլինեն քաղաքական հայտարարություններ»

Արման Սաղաթելյան. «Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ կլինեն քաղաքական հայտարարություններ»

Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը՝ ի պատասխան «Արմենպրես» գործակալության հարցի, թե ի՞նչ է սպասվում հայ-թուրքական արձանագրություններին, ասել է:

«Գիտե՞ք, մի քանի օրից՝ ապրիլի 24-ից, մենք մտնում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումների տարի. կլինեն հիշատակության, խնկարկումի, ցեղասպանությունների դեմ բարձրաձայնման, այդ չարիքի դեմ աշխարհի մարդկանց միավորելու բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ ողջ աշխարհով մեկ, բայց միևնույն ժամանակ կլինեն նաև քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն տարվա խորհրդին»։

Մանրամասները՝ «Արմենպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը