Տնտեսական

23.04.2014 09:40


Մեկ տարում փակվել են 1500 առևտրի օբյեկտներ

Մեկ տարում փակվել են 1500 առևտրի օբյեկտներ

Տնտեսության ներկա վիճակի և անհրաժեշտ բարեփոխումների մասին խոսակցությունները վերջերս ավելի արդիական են դարձել: «Չորրորդ իշխանության» հետ զրույցում տնտեսական գիտությունների թեկնածու Արթուր Առաքելյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկությունները հիմնականում ներգրավված են մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում, ընդ որում՝ այդ ձեռնարկությունների 90%-ը գերփոքր արտադրողներ են:
Նրա խոսքով՝ միայն այս տարվա ընթացքում նշված ոլորտում փակվել է շուրջ 1500 գերփոքր, մինչև 5 աշխատող ունեցող առևտրի օբյեկտ: Սա այն պայմաններում, երբ 2013 թվականին գործող 12652 խանութներից առևտրի շրջանառության 63%-ը բաժին է ընկել 31 և ավելի աշխատող ունեցող 155 խոշոր խանութների: Ցուցանիշները վկայում են, որ մանրածախ առևտրի ոլորտում փոքր և միջին բիզնեսի դերը նվազում է:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «ՉԻ» այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը