Լրահոս

23.04.2014 23:15


Արտասովոր ու զավեշտալի ավտովթար՝ Ազգային ժողովի դիմաց. Opel-ը փորձում էր գրոհել ԱԺ-ն

Արտասովոր ու զավեշտալի ավտովթար՝ Ազգային ժողովի դիմաց. Opel-ը փորձում էր գրոհել ԱԺ-ն

Այսօր՝ ապրիլի 23-ին, արտասովոր ու զավեշտալի ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ 37-ամյա Սամսոն Հարությունյանը իրեն պատկանող Opel մակնիշի 34 MC 113 համարանիշի ավտոմեքենան կայանում է Բաղրամյան պողոտայի հարևանությամբ գտնվող Գիտությունների Ազգային Ակադեմիայի շենքին հարակից նրբանցքում: Ու մինչ Ակադեմիայում կզբաղվեր իր ուսանողական գործերով, Opel-ը ինքնաբերաբար առաջ է սլանում հատում Բաղրամյան պողոտան և բախվում Ազգային ժողովի ցանկապատին՝ հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել, շնորհիվ այդ պահին Բաղրամյան պողոտայով անցնող Երևանի բնակիչ 24-ամյա Հովհաննես Եղիազարյանի, ով վարում էր Volkswagen մակնիշի 77 AA 757 համարանիշի ավտոմեքենան, նկատելով Բաղրամյան պողոտան «գրոհող» Opel-ը կարողացել է խույս տալ վթարային իրավիճակից և զգուշացնել Բաղրամյան պողոտայով ընթացող մեքենաների վարորդներին որպեսզի նրանք կանգնեն:

Մանրամասները՝ shamshyan.com–ում

Այս խորագրի վերջին նյութերը