Լրահոս

24.04.2014 19:11


Հայ Ազգային Կոնգրեսն անցկացրեց սգո երթ` դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)

Հայ Ազգային Կոնգրեսն անցկացրեց սգո երթ` դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)

Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներն այսօր անցկացրեցին սգո երթ Սարյան պուրակից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Երթը, գլխավորում էին ՀԱԿ փոխնախագահներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը: Մարզահամերգային համալիրի մոտ երթին միացան նաև ՀՀ առաջին նախագահի տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը` թոռների հետ:
Ի դեպ, երբ երթն անցնում էի Բաղրամյան փողոցով, ոստիկանների մեծ շարք կանգնել էր Բաղրամյան 26-ի դարպասների մոտ:

Այս խորագրի վերջին նյութերը