Տնտեսական

25.04.2014 11:54


«Ալիշան» պահածոների գործարանի տնօրենը մտադիր է արտագաղթել

«Ալիշան» պահածոների գործարանի տնօրենը մտադիր է արտագաղթել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ Արարատի մարզում գտնվող «Ալիշան» պահածոների գործարանի տնօրեն Սերժիկ Մոսեսյանը հնարավոր է՝ առաջիկայում հեռանա երկրից: Երկար ժամանակ չաշխատելու պատճառով գործարանը մեծ վնասներ է կրում:

«Ոչ Էկոնոմիկայի նախարարությունից նորություն ունենք, ոչ էլ՝ նախագահի աշխատակազմից: Դեռ վնասի հստակ չափը չեմ հաշվել, բայց ասեմ, որ յուրաքանչյուր ամիս համարյա յոթ-ութ մլն դրամի աշխատավարձ ենք վճարում: Սրանից բացի, այլ վնասներ էլ ենք կրել: Փակելու եմ ու թողնեմ գնամ: Այս երկրում գործ դնել չի լինում»,- զայրացած ասաց գործարանի տնօրենը: Հիշեցնենք, որ «Ալիշան» պահածոների գործարանի աշխատանքներն արդեն չորս ամիս է, ինչ գազամատակարարման պատճառով դադարեցված են»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը