Տնտեսական

08.07.2014 13:29


ԵվրԱզԷս-ի ինստիտուտի տնօրեն. «Հնարավոր է՝ Հայաստանը չանդամակցի ԵՏՄ–ին»

ԵվրԱզԷս-ի ինստիտուտի տնօրեն. «Հնարավոր է՝ Հայաստանը չանդամակցի ԵՏՄ–ին»

Այսօրվա ասուլիսին ԵվրԱզԷս-ի ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ գիտխորհրդի՝ Եվրասիական տնտեսական ինտեգրման հարցերով բյուրոյի անդամ Վլադիմիր Լեպյոխինը, խոսելով ՀՀ–ի՝ ԵՏՄ–ին անդամակցելու ժամկետների մասին, նշել է, որ ստորագրումն ուշ տեղի կունենա, մինչ հստակեցվեն Հայաստանի հետ տեխնիկական խնդիրներն ու պայմանավորվածությունները։

«Հատուկ երկարաձգվում էին ժամկետները Հայաստանի պատճառով։ Քաղաքական իրավիճակն աշխարհում պահանջ առաջացրեց արագացնել այդ գործընթացը, բայց Հայաստանը, ցավոք, չհայտնվեց համահիմնադիրների թվում։ Ռուսաստանը չունի դիրքորոշում, որ դա որքան հնարավոր է՝ արագ լինի. Ռուսաստանն ունի ցանկություն, որ դա որքան հնարավոր է՝ հարմարավետ լինի Հայաստանի համար»,–ասել է Լեպյոխինը։

Ինչ վերաբերում է նրան, որ Ռուսաստանը որոշակի թուլություն է ցուցաբերում կամ անուշադրություն Հայաստանի նկատմամբ, բանախոսն ընդգծել է. «Պետք է Հասկանալ, որ Ռուսաստանը ԵՄ չի. այնտեղ չկա իշխանական բուրգ, որոշումների ընդունման բարձրագույն մարմինը գերագույն տնտեսական խորհուրդն է, նախագահները։ Նրանք բոլորը հավասար են։ Բոլոր առանցքային որոշումները կայացվում են փոխհամաձայնության հիման վրա։ Դրա համար եթե Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը միասնական լինեին, որ կընդունենք Հայաստանի պայմանները և կստորագրենք պայմանագիրը, ոչ մի խնդիր չէր լինի»։

Խոսելով Հայաստանի և Ղազախստանի մասին՝ որպես ինքնիշխան պետությունների, Լեպյոխինը նշել է, որ Հայաստանի ճակատագիրը կախված է միայն երկրի կառավարող ընտրանուց, նույն կերպ Ղազախստանի ճակատագիրն այսօր կախված է միայն նրա առաջնորդից ու երկրի «էլիտայից»։

Նա նաև ասել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Ղազախստանին առանձնապես օգուտ չի բերի, և հավելել, որ մյուս կողմից հարցն այդպես դրված չէ, քանզի նրանք ուտիլիտարիստ չեն։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը չէր ցանկանա՝ կրկնվեր մայիսի իրավիճակը (Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ Ադրբեջանից ստացված նամակի ընթերցումը–խմբ.)։

«Այդ իսկ պատճառով, ինձ թվում է, ՌԴ նախագահը նախատեսում է հանդիպում Հայաստանի նախագահի հետ, հնարավոր է՝ մոտ ապագայում հանդիպում տեղի ունենա, եթե չլինի, ապա անպայման հեռախոսազրույց կլինի», –ապա հավելել, որ Ռուսաստանի համար դա լուրջ հարց է, և պետք է տեսնել՝ արդյոք չկա՞ն «ստորջրյա քարեր» ԵՏՄ–ի մյուս անդամների կողմից, և Աստված չանի՝ Ղազախստանից բացի՝ նաև Բելառուսի։

«7օր»–ի հարցին՝ եթե, ըստ բանախոսի, Ռուսաստանը ձգտում է Հայաստանի համար հարմարավետ, այլ ոչ թե արագ անդամակցություն ապահովել, և զերծ պահել նշված «ստորջրյա քարերից», հնարավո՞ր է՝ ստացվի այնպես, որ այդ «ստորջրյա քարերի» խոչընդոտն այդպես էլ չլուծվի, ու մինչև տարվա վերջ Հայաստանը չանդամակցի ԵՏՄ–ին, Լեպյոխինը պատասխանել է. «Ես ձեզ անկեղծ ասեմ՝ իհարկե, ամեն ինչ հնարավոր է. հնարավոր են ամեն տեսակ կուլիսյան քայլեր, ինչ–որ նախագծեր՝ ուղղված նրան, որ ազդեն Բելառուսի նախագահի, Ղազախստանի նախագահի դիրքորոշման վրա։ Ամեն ինչ հնարավոր է։ Մենք փորձում ենք նվազեցնել... արդեն պատասխանել եմ այդ հարցին, որ Պուտինը ցանկանում է, որպեսզի լինի առանց շեղումների, և հարցը հարմարավետլուծվի Հայաստանի և Ռուսաստանի համար»,– ապա նորից շեշտել, որ ոչինչ պետք չէ բացառել. ամեն ինչ հնարավոր է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը