Լրահոս

09.07.2014 21:10


Վաշինգտոնի քաղաքացիները մարիխուանայի հերթ են կանգնել

Վաշինգտոնի քաղաքացիները մարիխուանայի հերթ են կանգնել

Վաշինգտոն նահանգում երեկվանից երկար հերթեր են գոյացել մարիխուանայի օրինական վաճառքի առաջին խանութների մոտ։ Այս մասին հաղորդում է «Associated Press» գործակալությունը։ Մեկ օրվա ընթացքում վաճառողները սպասարկել են տասնյակ հաճախորդների, և դա միայն սկիզբն է։ Նահանգի քաղաքացիները մտադիր են ևս 300 խանութ բացել։ Ներկա պահին թեթև թմրամիջոցը կարող են ձեռք բերել նահանգի միայն չորս քաղաքներում։

Ապրանքի քանակը սահմանափակ է, որոշ խանութներ այդպես էլ չկարողացան բացվել. վաճառելու ապրանք չկա։ Սիեթլում առաջին գնորդներից մեկն էր քաղաքային դատախազ Փիթ Հոլմսը, որը ցանկացել է ցույց տալ թմրանյութերի դեմ պայքարում այլընտրանքային ճանապարհ։ Նա 4 գրամ մարիխուանա է ձեռք բերել 80 դոլարով:

Տեղեկացնում է «ՌՒԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը