Աշխարհ

09.07.2014 16:07


Իսրայելական բանակը Թել–Ավիվի երկնքում երկու հրթիռ է վնասազերծել

Իսրայելական բանակը Թել–Ավիվի երկնքում երկու հրթիռ է վնասազերծել

Իսրայելական ուժայինները հաղորդել են հերթական երկու հրթիռների վնասազերծման մասին, որոնք ուղղվում էին Թել–Ավիվ։ Առավոտյան երկրի խոշոր քաղաքներից մեկում մեկնարկել է օդային տագնապի ահազանգ. 400 հազար քաղաքացի և զբոսաշրջիկ թաքնվել են ապաստաններում։

«Նախնական տվյալներով՝ երկու հրթիռ է վնասազերծվել Թել–Ավիվի երկնքում», – ասվում է բանակի մամուլի ծառայությունում։ Սա պաղեստինցի զինյալների երրորդ փորձն է՝ հրթիռակոծելու Թել–Ավիվը երեքշաբթի իսրայելական զորքի՝ Գազայի հատվածում մեկնարկած հատուկ գործողությունից հետո։ Նախորդ հրթիռները նույնպես խփվել են իսրայելական ՀՕՊ–ի կողմից։ Հրետակոծման սպառնալիքը ստիպել է տեղական ինքնակառավարման մարմիններին բացել թաքստոցները, հետաձգել զանգվածային մշակութային միջոցառումները։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը