Լրահոս

09.07.2014 17:05


«Բանանցը» դիմել է թիմի երկրպագուներին

«Բանանցը» դիմել է թիմի երկրպագուներին

Հայաստանի չեմպիոն Երևանի «Բանանցը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում երկու խաղերի արդյունքով պարտվեց (3:2, 0:1) Անդորրայի «Սանտա Կոլոմային» թիմին։

Այս կապակցությամբ «Բանանցը» Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Բանանց»-ի սիրելի երկրպագուներ

Ցավոք մեր ակումբը երեկ «Սանտա Կոլոմա»-յի հետ պատասխան խաղում հաղթեց միայն 1 գնդակի առավելությամբ՝ այդպիսով զրկվելով հաջորդ փուլին մասնակցելու հնարավորությունից: Հատկապես երկրորդ խաղակեսում մեր տղաները ցույց տվեցին գեղեցիկ թիմային խաղ:


Չթերագնահատելով հանդերձ հակառակորդ թիմին, ակնհայտ էր «Բանանց»-ի առավելությունը մրցակցի հանդեպ: Անշուշտ, կային նաև բացթողումներ և խնդիրներ, որոնք, համոզված ենք, գլխավոր մարզչի ուշադրությունից դուրս չեն մնա: Սպորտում միշտ էլ լինում են ձեռքբերումներ և կորուստներ, սակայն դա չպետք է խանգարի, որպեսզի բոլորս միասին սատարենք մեր թիմին՝ ցանկանալով հետագա հաղթանակներ»։

Այս խորագրի վերջին նյութերը