Մեկնաբանություն

09.07.2014 22:28


Հրապարակեք ամբո՛ղջ ցուցակը

Հրապարակեք ամբո՛ղջ ցուցակը

«Nesw.am»–ի հետ զրույցում օֆշորային մեքենայությունների մեջ հայտնվածներից Աշոտ Սուքիասյանի փաստաբանն ասել է հետևյալը. «Օֆշորային սկանդալում ներգրավված, հունիսի 19-ից կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանը նմանակել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրությունները, որպեսզի ոչ մեկն իրենից իր բիզնեսը չկարողանա խլել»։

Փաստաբանը նաև ասել է, որ նշյալ մարդկանց Սուքիասյանն ուզեցել է սյուրպրիզ անել։

Նկատենք, որ սրանք սենսացիոն հայտարարություն են, որոնք մի շարք հարցեր են առաջացնում.

1.Ինչու՞ է Սուքիասյանն իր բիզնես–«տանիքն» ապահովելու համար հատկապես այդ մարդկանց ստորագրությունները կեղծել։

2.Ինչի՞ց ելնելով է Սուքիասյանը մտածել, որ եթե կեղծի այժմ արդեն «օղորմաԾիկ» վարչապետի ու «սրբազանի» ստորագրությունները և նրանց «տանիք» դարձնի, ապա այդպիսով կապահովագրի իր բիզնեսը։ Հայտնի՞ է արդյոք նրան մեկ այլ փորձ, երբ Տիգրան Սարգսյանին կամ Նավասարդ Կճոյանին «տանիք» դարձնելով՝ մարդիկ ապահովագրել են իրենց բիզնեսն այլոց ոտնձգություններից։

3.Ինչ որ մեկը հուշե՞լ է Սուքիասյանին այդ մարդկանց «տանիք» դարձնելու հարցում, թե՞ Սուքիասյանն ինքնուրույն է հանգել այն մտքին, որ պետք է Տիգրանին ու Կճոյանին «տանիք» կանգնեցնել։ Եթե ինչ որ մեկը հուշել է նրան գնալ այդ քայլին, ապա ո՞վ է այդ մեկը և ինչի՞ վրա է հիմնված եղել այդ հուշումը։

4. Ի՞նչ սյուրպրիզի մասին է խոսքը։ Սուքիասյանը համոզվա՞ծ է եղել, որ Տիգրանն ու Նավասարդը հաճելիորեն կզարմանան, որ տանը նստած դարձել են ուրիշի միլիոնների տերը։

5.Կա՞ն այլ պաշտոնյաներ, որոնց Սուքիասյանը կրկին ուզեցել է սյուրպրիզ անել։

6.Ո՞ւմ վրա է կասկածել Սուքիասյանը և ումի՞ց է պաշտպանել իր բիզնեսը, որ ստիպված է եղել «տանիք» դարձնել օֆշորային պատմության մյուս մասնակիցներին։

7. Եվ ամենակարևոր ու հռետորական հարցը, որը ոչ միայն Սուքիասյանին է ուղղված. Հայաստանում, ըստ Սուքիասյանի ու իր «օրթախներ» Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի, քանի՞ էշ կա, որ կհավատա այն հեքիաթին, թե իբր վերջիններս անտեղյակ են եղել օֆշորային պատմություններից ու ակամայից են իրենց հաշիվների վրա միլիոնավոր դոլարներ ստացել։

Ի դեպ, քանի դեռ չի ավարտվել օֆշորային գործի քննությունը, լավ կլինի ԱՄՆ–ում դեսպան դարձած Տ. Սարգսյանը հրապարակի իրեն սյուրպրիզ մատուցողների ամբո՛ղ ցուցակը։ Դա հետագայում որպես մեղմացուցիչ հանգամանք կդիտարկվի։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը