Լրահոս

10.07.2014 09:37


ԵՀՄՖ-ն լիահույս է, որ այս պայքարին կմիանա նաև ՀՀ ԱԳ նախարարությունը

ԵՀՄՖ-ն լիահույս է, որ այս պայքարին կմիանա նաև ՀՀ ԱԳ նախարարությունը

ԵՀՄՖ նախագահությունը քննարկել է Ադրբեջանում ընթացող զարգացումները` կապված Հայաստանի և Արցախի խնդիրների շուրջ: Մասնավորապես, անդրադառնալով ադրբեջանցի դիվանագետների հավաքին Իլհամ Ալիևի կատարած հայտարարություններին և վերլուծելով վերջինիս կողմից առաջարկված, այսպես կոչված, «դիվանագիտական քայլերը», ԵՀՄՖ-ի նախագահությունը հայտարարում է, որ բազմիցս և անմտորեն կրկնվող ալիևյան անդրադարձները 1918 թվականից առաջ գոյություն չունեցող «Ադրբեջանի պետության» պատմական անցյալին ընդամենը ծիծաղաշարժ դրություն են ստեղծում այսօրվա Ադրբեջանի պետականության շուրջ` խփելով նրա պետականության ներկային և ապագային:

Չբավարարվելով վերջերս եվրոպական բարձր ամբիոնում իրեն միջազգային պայացի դերում ներկայացնելով և արժանանալով ոչ միայն Եվրոպայի Վեհաժողովի մասնակիցների, այլև ԵՄ-ի շատ երկրների քաղաքական գործիչների ծաղրին և այս նորընծա կատակերգուն առաջացնում է նաև իր հարևանների մոտ ծաղրի զգացում: Ի պատասխան նրա ելույթին արդեն հնչել է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը առ այն, որ Ալիև կրտսերի քայլերը չեն նպաստում Հարավային Կովկասում կայունության և խաղաղության զարգացմանը:

ԵՀՄՖ վերլուծաբանները ավելացնում են, որ պատմական անցյալ չունեցող փոքրիկ Ադրբեջանը լուրջ կասկածի տակ է դնում իր ապագան, երբ նրա նախագահն արհամարանքով խոսում և խեղաթյուրում է հազարամյակների պետականություն ունեցող իր հարևանների պատմությունը: Կիրառելով մասնավորապես «Էրիվանի Խանություն» բառակապակցությունն արևելյան Հայաստանի տարածքների վերաբերյալ, ինչպես նաև «սրբագրելով» հարևան Վրաստանի, Իրանի, հնագույն մշակույթ, պատմություն և պետականություն ունեցող երկրների և ազգությունների անցյալն, այս քաղաքական գործիչը հայտնվում է զավեշտալի վիճակում: Դեռևս չմարսելով իր երկրի կազմում ընդգրկված ազգային փոքրամասնությունների խնդիրների շուրջ թեժացող վեճերն, Ալիև կրտսերը հոխորտում է իր ուժով և հզորությամբ ազերիներին բազմակի գերազանցող Հայ Ժողովրդի դեմ:

ԵՀՄՖ-ն առաջին անգամ ուզում է հիշեցնել դիվանագիտական միջավայրում իր տեղը որոնող, դիվանագիտական տարրական մշակույթից զուրկ և անկիրթ նախագահին, որ հայկական լոբինգը բացառիկ զգոնությամբ հետևում է նրա քայլերին և զգուշացնում, որ նմանատիպ լկտի պահվածքով ղեկավարները սովորաբար իրենց դիվանագիտական կյանքն ավարտում են շատ անփառունակ և չեն կարողանում խուսափել պատժից:

ԵՀՄՖ-ը դիմում է Եվրոպայի իր բոլոր կառույցներին և համաշխարհային հայկական լոբիստական մարմիններին կոչով` շարունակել Իլհամ Ալիևի գործունության վերլուծությունը և ակնդետ հետևել նրա քայլերին, նրա դեմ պայքարի պատժիչ գործողություններ մշակելու նպատակով: Որպես առաջին քայլ դիմում ենք մեր կառույցներին հանձնարարելով` եվրոպական բոլոր երկրներում սկսել Ալիևի գործողությունները մեկանբանող և նրան վարկաբեկող գործընթացներ, բացահայտելով և ներկայակելով ողջ ճշմարտությունը օտարներին:

ԵՀՄՖ-ը լիահույս է, որ այս պայքարին կմիանա նաև ՀՀ ԱԳ նախարարությունը` հրահանգելով հայկական ողջ դիվանագիտական անձնակազմին սատարել ֆորումի այս նախաձեռնությունը: ԵՀՄՖ նախագահությունը կդիմի նաև ԵՄ-ի հայամետ բոլոր օտարերկրյա քաղաքական գործիչներին և կազմակերպություններին միանալու Ալիև կրտսերի տեղը միջազգային դիվանագիտական հերարխիայում ճշտորեն որոշելու գործին:

Եկել է պահը, որ Եվրոպայի պետությունները պետք է նույնիսկ էներգակիրների առք ու վաճառքը կրճատելու գնով սկսեն Ադրբեջանին պատժելու գործընթացը՝ եվրոպական ժողովրդավարական արժեհամակարգն ամրացնելու և քրիստոնեական քաղաքակրթության ու մշակույթի արմատների պահպանման համար:

Նշենք, որ այս մեր կոչն արդեն քննարկվել է եվրոպական քրիստոնեա-դեմոկրատական, ինչպես նաև այլ համաեվրոպական կառույցների հետ համատեղ և ստացել դրական արձագանք: Այդ արժեհամակարգին պատկանող երկրները համակարծիք են, որ չափը կորցրած նավթավաճառը պետք է իր տեղը ճանաչի և սկսի հստակորեն գործել միջազգային և դիվանագիտական նորմերի սահմաններում, մանավանդ, որ պատերազմական և ռասսիստական հռետորաբանությունը վտանգում է եվրոպայի կայունությանը և խաղաղությանը:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը