Լրահոս

10.07.2014 10:34


Նաիրա Զոհրաբյան. «Ղարաբաղյան հարցի պատճառով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին երկարաձգելու դեպքում հարկավոր է հրաժարվել բանակցություններից»

Նաիրա Զոհրաբյան. «Ղարաբաղյան հարցի պատճառով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին երկարաձգելու դեպքում հարկավոր է հրաժարվել բանակցություններից»

Հայաստանի իշխանությունները չեն միանա տնտեսական կամ քաղաքական որեւէ դաշինքի, որտեղ կոտնահարեն Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը: Նման վստահություն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար, Հայաստանի Ազգային Ժողովում եվրոպական ինտեգրացման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նա դժվարացել է նշել, թե ինչում է կայանում Հայաստանի հետ բանակցությունների երկարաձգման պատճառը, ինչպես հայտարարել է նախագահը, մինչեւ հուլիսի 1-ը չի ստորագրվել ԵՏՄ անդամակցության հիմնարար փաստաթուղթը: Ակնհայտ է, որ պատգամավորի խոսքով, գոյություն ունեն լուրջ տարաձայնություններ: «Ինչով են պայմանավորված այդ տարաձայնությունները. արդյոք խնդիրը կապված է Լեռնային Ղարաբաղի հետ, թե բանակցություններն անդրադառնում են 1200 տեսակ ապրանքների, որոնց շուրջ կարծես համաձայնության չեն գալիս, ոչ ոք չի կարող ասել, քանի որ Հայաստանի իշխանությունները չեն բարեհաճում բացատրություններ տալ, կամ գոնե նվազագույն տեղեկություններ այս խնդրի վերաբերյալ՝ նույնիսկ խորհրդարանի քաղաքական ուժերին»,- ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը:

Նա պատմել է, որ նախօրեին վերադարձել է Ստրասբուրգից, որտեղ ԵՄ տարբեր պաշտոնական անձինք հարցնում էին, թե ինչու է Ղազախստանի արտգործնախարարը հայտնում, թե երբ է Հայաստանն անդամակցելու ԵՏՄ-ին: «Ինչո՞ւ պետք է Ղազախսատանի ԱԳ նախարարը հայտնի, թե Հայաստանը հոկտեմբերին կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը: Ինչո՞ւ պետք է բելառուսական մամուլն ինչ-որ վերլուծություններ ներկայացնի Հայաստանի հասցեին ուղղված վերջնագրային գնահատականների վերաբերյալ»,- զայրացել է պատգամավորը:

Նա ընդգծել է, որ եթե իսկապես երկարաձգումը կապված է ղարաբաղյան հարցի հետ, ապա, իհարկե, պետք է հրաժարվել նման բանակցություններից:

Մանրամասները՝ NEWS.am։

Այս խորագրի վերջին նյութերը