Լրահոս

10.07.2014 10:25


Նաիրիտցիները Կառավարության մոտ բողոքի գործողություն են իրականացնում

Նաիրիտցիները Կառավարության մոտ բողոքի գործողություն են իրականացնում

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն առավոտյան հավաքվել են գործարանի դիմաց, այնուհետև շարժվել Կառավարության շենք։ Նախապես ծրագրված էր բողոքի գործողությունն անցկացնել նախագահական նստավայրի դիմաց, բայց քանի որ Սերժ Սարգսյանը հանրապետությունում չէ, նաիրիտցիներն իրենց բողոքը որոշել են արտահայտել Կառավարության շենքի մոտ։

«7օր»–ի թղթակցի փոխանցմամբ՝ նրանք պահանջում են պատասխանել, թե ե՞րբ են ստանալու հերթական աշխատավարձը, ե՞րբ է վերագործարկվելու «Նաիրիտը», և ե՞րբ է մարվելու մեկ տարուց ավելի կուտակված պարտքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը