Լրահոս

11.07.2014 08:45


Այսօր աշխարհում ապրում է երիտասարդների ամենամեծ սերունդը ողջ պատմության ընթացքում

Այսօր աշխարհում ապրում է երիտասարդների ամենամեծ սերունդը ողջ պատմության ընթացքում

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Մերօրյա աշխարհում ապրում է երիտասարդների ամենամեծ սերունդը ողջ պատմության ընթացքում` 1,8 մլրդ երիտասարդ, որոնց մեծ մասը զարգացող երկրներում է և տիրապետում է մարդկության առջև ծառացած խնդիրների դեմ պայքարին նպաստելու ահռելի ներուժի: Բայց չափազանց մեծաթիվ երիտասարդներ զրկված են որակյալ կրթություն ստանալու, արժանապատիվ աշխատանք գտնելու և իրենց հասարակություններում քաղաքական կյանքին մասնակցելու իրավաչափ հնարավորություններից: Բնակչության համաշխարհային օրը հնարավորություն է, որ վերստանձնենք հասարակությունում առաջընթացը խթանելու հարցում երիտասարդներին օգնելու մեր հանձնառությունը:

Գործողություն կատարելու հրամայական կա: Չափազանց մեծաթիվ երիտասարդներ չունեն աղքատությունը հաղթահարելու համար անհրաժեշտ միջոցներ: Հատկապես անհանգստացած եմ անչափահաս աղջիկների համար, ովքեր, հնարավոր է, բախվում են խտրականության, սեռական բռնության, վաղ ամուսնության և անցանկալի հղիությունների խնդիրներին: Եվ անգամ շատերն այն երիտասարդներից, ովքեր բավարար հաջողություն են ունեցել բարձրագույն կրթություն ստանալու, գործազուրկ են կամ մնում են կառչած անհեռանկար և ցածր վարձատրվող աշխատանքներից:

Խնդրի լուծումը ներդրումներ կատարելն է երիտասարդների առողջապահության, կրթության, վերապատրաստումների և զբաղվածության ոլորտներում, մինչ նրանք հաղթահարում են դեպի չափահասություն անցման վճռորոշ փուլը: Դա կբարելավի նրանց կյանքի հեռանկարը և մեր ընդհանուր ապագան:

Երիտասարդներն իրենք ևս արտահայտվում են: Այս տարի ավելի վաղ ավելի քան1000 երիտասարդական կազմակերպություն միացավ 40 երկրների կողմից ողջունված «Գլոբալ երիտասարդական կոչ» (Global Youth Call) նախաձեռնությանը, որով առաջարկվում է հետ-2015-յան զարգացման օրակարգում ներառել երիտասարդամետ նպատակներ և թիրախներ:

Հաջորդ տարի լրանում է Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու, հաջորդող օրակարգի ձևավորման և կլիմայի փոփոխության վերաբերյալ նպատակաուղղված իրավական համաձայնագրի ընդունման վերջնաժամկետը: Այս բոլոր գործընթացներում երիտասարդները հիմնական դեր ունեն: 2015 թ. լրանում է նաև Երիտասարդներին ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի ընդունման 20-րդ տարեդարձը: Ծրագրի գործնական ուղեցույցները ազգային մակարդակում գործունեության և միջազգային աջակցության վերաբերյալ այսօր էլ շարունակում են արդիական լինել: Մասնավորապես, գործողությունների այս ծրագիրը լիարժեք իրականացնելու համար կառավարությունները պետք է հարգեն բոլոր երիտասարդների մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները և գործուն արձագանք են ցանկացած խախտման:

Բնակչության համաշխարհային այս օրը կոչ եմ անում ազդեցություն ունեցող բոլորին՝ զարգացման ծրագրերում առաջնահերթ ուշադրություն հատկացնել երիտասարդներին, ամրապնդել գործընկերությունը երիտասարդների կողմից ղեկավարվող կազմակերպությունների հետ և երիտասարդներին ներգրավել իրենց վրա ազդեցություն ունեցող որոշումների կայացման գործընթացում: Իրավազորելով այսօրվա երտասարդությանը՝ մենք ավելի կայուն ապագայի հենք կստեղծենք հետագա սերունդների համար:

Այս խորագրի վերջին նյութերը