Լրահոս

11.07.2014 09:49


Պատահար Արգիշտի փողոցում

Պատահար Արգիշտի փողոցում

Հուլիսի 10-ին, ժամը 07.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արգիշտի փողոցում` «ՎիվաՍել-ՄՏՍ» գրասենյակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Հոնդա» մակնիշի 24ՕՕ408 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչից վարորդ Ա. Թ.-ը (ծնվ. 1978 թ.), ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա:
Հրշեջ-փրկարարները փակել են գազի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը