Լրահոս

12.07.2014 11:16


«Քաղաքական և տնտեսական մեկնաբանները ֆուտբոլային մեկնաբաններից բեթար են»

«Քաղաքական և տնտեսական մեկնաբանները ֆուտբոլային մեկնաբաններից բեթար են»
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.
«Խայտառակություն է, ինձ համար անընդունելի է մեր հայ մեկնաբանների աշխատանքը, Հ1-ի մեկնաբաններին պետք է արգելել մոտենալ ֆուտբոլին»,- հայտարարել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«ՉԻ». Երևի Ռուբեն Հայրապետյանը Հ1-ով միայն ֆուտբոլ է նայում, այլապես կիմանար, որ քաղաքական և տնտեսական մեկնաբանները ֆուտբոլային մեկնաբաններից բեթար են: Համեմատության համար երկու նախադասություն ներկայացնենք.
1. «Ացտեկների աստվածներն իջան և երկարացրեցին Մեքսիկայի հավաքականի դարպասապահի ձեռքերը»:
2. «ՀՀԿ-ն վայելում է ժողովրդի մեծամասնության վստահությունը»:
Հիմա եկեք անկեղծ լինենքˋ այս երկու նախադասություններից ո՞րն է ավելի անհեթեթ:
Մանրամասներըˋ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը