Լրահոս

12.07.2014 12:17


Լուգանսկի հրետակոծման հետևանքով մեկ օրվա ընթացում երեք մարդ է զոհվել

Լուգանսկի հրետակոծման հետևանքով մեկ օրվա ընթացում երեք մարդ է զոհվել

Լուգանսկում մեկ օրվա ընթացքում ուժային գործողության հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հաղորդվում է քաղխորհրդի կայքում։

«Շտապ օգնությունը նախորդ օրը 160 այց է իրականացրել, որոնցում նշվում է 28 հրազենային վնասվածքների մասին՝ ստացված ռազմական գործողությունների ընթացքում, ինչպես նաև խաղաղ բնակչության շրջանում մահվան երեք փաստի մասին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գիշերը Լուգանսկում ականակոծման ընթացքում վնասված է ստացել «Life News» հեռուստաալիքի օպերատոր Վալերի Մորոզովը։

Տեղեկացնում է gazeta.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը