Լրահոս

12.07.2014 14:23


Ամերիկյան ակվապարկում քլորի արտահոսքից տասնյակ մարդ է տուժել

Ամերիկյան ակվապարկում քլորի արտահոսքից տասնյակ մարդ է տուժել

Առնվազն 50 մարդ է տուժել քլորի արտահոսքի հետևանքով ամերիկյան Միչիգան նահանգի Մասկեգոն քաղաքի ակվապարկում։ Այս մասին փոխանցում է «Associated Press»–ը: Գործակալության տվյալներով՝ պատահարը տեղի է ունեցել երկու քիմիական նյութեր խառնելու հետևանքով, որոնք օգտագործվում են լողավազանների մաքրման համար։

Հաղորդվում է, որ, ընդհանուր առմամբ, բժշկական օգնություն է տրամադրվել մոտ 50 տուժածի, որոնցից կեսին հասցրել են հիվանդանոց։ Ինչպես հայտարարել է տարածքային տեսուչը, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։ Ներկա պահին հետախուզութուն է տարվում։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը