Աշխարհ

14.07.2014 11:31


Պաղեստինցի զինյալները Լիբանանի հարավից երկու հրթիռ են բաց թողել իսրայելական տարածք

Պաղեստինցի զինյալները Լիբանանի հարավից երկու հրթիռ են բաց թողել իսրայելական տարածք

Պաղեստինյան զինյալները նորից Լիբանանի հարավից երկու հրթիռ են բաց թողել իսրայելական տարածք: Տեղական LBC հեռուստաընկերություն տվյալներով՝ ի պատասխան՝ հրետանին կրակ է բացել Կլեյկա շրջանում։ Խաղաղ բնակչության հատվածում տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել։

Կիրակի լիբանանյան զինծառայողները հրթիռային սարքավորում են հայտնաբերել, որից հուլիսի 11-ին և 12-ին հրետակոծվում էին Իսրայելի հյուսիսային շրջանները։ Զինյալները զենքը թաքցնում էին Ռաս–էլ–Այն հովտում՝ պաղեստինյան փախստականների ճամբարից հարավ՝ Տիրի շրջակայքում։ Գտնվել է նաև մեկ չպայթեցված ական։ Լիբանանի հարավից բաց թողնված ականները պայթել են Նեխարիա և Կիրյաթ–Շմոն քաղաքների շրջակայքում, վնաս չի հասցվել։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը