Լրահոս

14.07.2014 11:53


Անգելա Մերկելը հերքել է իր հրաժարականի մասին տեղեկատվությունը

Անգելա Մերկելը հերքել է իր հրաժարականի մասին տեղեկատվությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր չէ ժամանակից շուտ հրաժարական տալ։ Կիրակի երեկոյան Գերմանական իրավահասարակական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մերկելը հայտարարել է, որ զբաղեցնելու է Գերմանիայի կանցլերի պաշտոնը մինչև լիազորությունների ավարտը՝ 2017 թվականը։ Մերկելը նաև բացասական է արձագանքել այն հարցին, թե չի ուզում զբաղեցնել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

«Նման բան միանշանակ չի լինի»,–ասել է կանցլերը։ Հարցին՝ ի՞նչ է նա ցանկանում իր ծննդյան տարեդարձին, Մերկելն ասել է, որ կուզենար «առողջ մնալ և ի վիճակի լինել անել այն, ինչը նրան հաճույք է պատճառում»։

Կիրակի Մերկելը ներկա է գտնվել Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Ռիո–դե–Ժանեյրոյում, որտեղ Գերմանիայի հավաքականը 1։0 հաշվով հաղթանակ տարավ Արգենտինայի նկատմամբ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը