Տնտեսական

15.07.2014 09:46


Ոմն մեկը ամեն օր 1000-ական դրամ է հավաքում վարորդներից

Ոմն մեկը ամեն օր 1000-ական դրամ է հավաքում վարորդներից

«Ժամանակին Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրամանով «Ռոսիա» կինոթատրոնի մոտ կայանող միջքաղաքային տրանսպորտը տեղափոխվեց կայարանամերձ Սևան փողոց: Բայց այն տարածքը, որը կայանատեղի է հանդիսանում ՀՀ տարբեր քաղաքների հասարակական տրանսպորտի համար (թող ներող լինեն այդտեղ կանգնող ուղևորները), իսկական բոմժանոց է հիշեցնում: Այստեղ օրական 700-800 մարդու տեղաշարժ է լինում, սակայն ուղևորները ստիպված են շոգին սպասել կիզիչ արևի տակ, իսկ ձմռանը դիմանալ սառնամանիքին:

Չկա մի տանիք, մի ծածկ, որի տակ կարողանան պատսպարվել մեկնող ուղևորները, իսկ չվացուցակի մասին խոսելն ավելորդ է: Նկատենք, որ այս ավտոկայանատեղ կոչվող տարածքը չունի անգամ զուգարան, իսկ այս դեպքում մեկնաբանություններն ավելորդ են: եվ այս բոլոր անհարմարությունների դիմաց վճարում են ավտոբուսների և երթուղայինների վարորդները: Ոմն մեկը ամեն օր 1000-ական դրամ է հավաքում վարորդներից չգիտես ինչ ծառայության դիմաց և սա առանց կտրոն տրամադրելու»,–գրում է «Չորրորդ Իշխանություն»–ը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը