Տնտեսական

15.07.2014 17:53


Մոմերով երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման

Մոմերով երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման

Օգոստոսի 1-ին ժամը 19:00-ին հավաքվում ենք Մատենադարանի մոտ, որտեղից մեկնարկելու է մոմերով երթը: Մեզ հետ բերում ենք մոմեր, որոնցով Լուսավորելու ենք Խավարը... Հարգելի հայրենակիցներ, երթի ընթացքում Կոչ ենք անում անջատել Ձեր տան էլեկտրաէներգիան: Երթի նպատակն է՝

1.Բարձրացնել մեր բողոքի ձայնը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ և ցույց տալ մեր միասնականությունը:

2.Պահանջել կառավարությունից անհապաղ ստեղծել անկախ հանձնաժողով ՀԾԿՀ ընդունած որոշումը վերանայելու համար:

3.Անփոփոխ թողնել էլ.էներգիայի սակագինը մինչև հանձնաժողովի աշխատանքների ավարտը:

Հարգանքներով, «Ո՛չ թալանին» թիմ»:

Այս խորագրի վերջին նյութերը